Լրահոս 24/7

Մինչև 2030թ. Թուրքիայի սահմանից մինչև ՀՀ և Ադրբեջան տանող ճանապարհի բոլոր հիմնական հատվածները պատրաստ կլինեն. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ մինչև 2030 թվականի վերջը Թուրքիայի սահմանից մինչև Ադրբեջանի և Հայաստանի սահմաններ տանող վրացական մայրուղու գրեթե բոլոր հիմնական հատվածների շինարարական աշխատանքներն ավարտված կլինեն։ Այս մասին Կոբախիձեն խոսել է PosTV հեռուստաալիքի եթերում։

Նա ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը ձգտում է առավելագույնի հասցնել երկրի ռազմավարական դիրքը և այդ նպատակով զարգացնում է իր տրանսպորտային ենթակառուցվածքները։

«Մենք ձգտում ենք առավելագույնի հասցնել մեր երկրի ռազմավարական դիրքը, և մեր նպատակներից մեկը տրանսպորտային ենթակառուցվածքների և տարանցիկ գործառույթների զարգացումն է», – ասել է Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարը նշել է, այս ոլորտում շատ մեծ ներդրումներ են կատարվում։ «Մեր ծրագրի համաձայն՝ մինչև 2030 թվականի վերջը Թուրքիայի սահմանից մինչև Ադրբեջանի և Հայաստանի սահմաններ տանող ճանապարհի գրեթե բոլոր հիմնական հատվածները կավարտվեն», – ասել է Կոբախիձեն։

Վրացական Sputnik-ի տվյալներով՝ կառավարությունը 2026 թվականի բյուջեով նախատեսում է ամբողջությամբ ավարտել Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգետի-Սադախլո հատվածների շինարարությունը, որոնք տանում են դեպի Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ, ինչպես նաև Բաթումի-Սարպի ճանապարհի շինարարությունը, որը տանում է դեպի թուրքական սահման։

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

10 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

10 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

16 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

16 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

17 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

17 hours ago