Լրահոս 24/7

Խոսել Դիլիջանի ծրագրի մասին և չհիշատակել Ռուբեն Վարդանյանի անունը՝ ազնիվ չէ. Խաչատրյանը՝ Պապոյանին

«Հազիվ էր Վահագն Խաչատրյանն ընտրությունների մասին խոսել, արդեն սկսվեց ընտրարշավը»,-ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողվում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խարատրյանը։

Մինչ այդ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «ՀՀ զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացման» վարկային համաձայնագիրը՝ նշելով, որ եթե անգլերեն թարգմանեն ծրագրի անվանումը՝ կրկին կոչվում է ԹՐԻՓՓ՝ բայց ավելի վաղ ծրագիր էր։

Նախարարաը հիշեցրեց, որ վարկային ծրագիրը 2016 թվականին ընդունված 49 մլն եվրո վարկային ծրագրի շարունակությունն է, իսկ նորով նախատեսվում է 120.9 մլն եվրո, որից 96.4 մլն եվրոն է վարկային միջոցներ,իսկ կառավարությունը կհամաֆինանսավոր 24.5 մլն-ը։

Գևորգ Պապոյանը մանրամասը ներկայացրեց նախորդ ծրագրով իրականացրած աշխատանքները։

Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ Պապոյանի ներկայացրած ծրագիրը նախորդ իշխանությունների օորոք է սկսեվել, Գյումրու Ռուսթավելի փողոցը վերանվանվել է Վարչապետի փողոց, գումարներ են բերվել։

«Հիշատակված Դիլիջանի ծրագիրն էլ սկսել է Ռուբեն Վարդանյանը, որին ազատելոի պահանջը կառավարությունից չեմ լսել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց «Խոսել Դիլիջանի ծրագրի մասին և չհիշատակել Ռուբեն Վարդանյանի անունը՝ ազնիվ չէ։ Նշված գինու կլաստերների ստեղծումը, մի օր մնալը, կարծում եմ, որ լավ ժառանգություն եք ստացել և դրա վրա շարունակում եք աշխատել, շնորհավորում եմ»։

ՔՊ-ական պատգամավորները արձագանքեցին թե 2 ահաբեկչի հանձնման դիմաց 4 ՀՀ քաղաքացի են ազատ արձակել Բաքվի բանտից։ Ընդդիմադիր պատգամավորն էլ ճշտեց, որ 3 ՀՀ քաղաքացի են, մեկը՝Լիբանանի, իսկ ինքը ընդամենը նշեց, որ Ռուբեն վարդանյանի մասին իշխող ուժը չի խոսում։

Նշելով, որ չգիտի թե էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը առաջին և վերջին անգամ երբ է եղել Մարմաշենի վանական համալիրում, որը համարում է լքված՝ Խաչատրյանն ասաց. «Մարմաշենի վանքը երբեք լթված չի եղել, բայց դեպի եկեղեցի ճանապարհի այդ հատվածի խնդիր է եղել, որի կառուցման համաձայնությունը ձեք է բերվել 2017-18 թվականին, իսկ կողքի այգու վերանորոգումը և տաղավարների տեղադրումը սկսվել է 2018 թվականի վաղ գարնանը»։

Նա հարցրեց, թե ինչու է հրատապ կարգով վարկային համաձայնագիրը բերվել անհետաձգելի ձևաչափով, ինչին ի պատասխան Պապոյնաը նշեց, որ վարկային համաձայնագիրը պետք է ներդրվի մինչև ապրիլի 19-ը։

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

10 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

10 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

16 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

16 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

17 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

17 hours ago