

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է.
ա/ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան և Բաքու առաջին հերթին TRIPP-ի՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով, անխոչընդոտ Նախիջևանի և Թուրքիայի հետ կապելու մասին է, բայց ոչ միայն դրա մասին է: Եթե TRIPP-ը չլիներ, գուցե և այցը չլիներ: Մյուս կողմից, այս այցը շատ կարևոր է մի շարք առումներով: Այնպես որ, պետք չի նեղվել Վրաստանի վարչապետի խոսքերից, որն ասել է, որ Վենսի այցը միջանցքի մասին է:
բ/ Վենսի այցը չի նշանակում, որ Հայաստանը փոխել է արտաքին քաղաքական վեկտորը: 2005-ին Թբիլիսի այցելեց ԱՄՆ նախագահ Բուշը, բայց որտե՞ղ է այսօր Վրաստանը: Այսօր մեր հյուսիային հարևանը իր հյուսիսային հարևանի հետ փորձում է վարել պրագմատիկ հարաբերություններ, քանի որ հիմնավորված վախեր ունի, հիշում է, որ Բուշի այցից երեք տարի անց տարածքներ է կորցրել: Մեր երկրի ղեկավարը անվախ է, ավելի ճիշտ՝ հիմնավորված վախեր ունի միայն արևելյան հարևանից: Այստեղ, իմ կարծիքով, սխալ հաշվարկ կա: Մեր երկրի ղեկավարը շատ է սխալվում և աղետներ բերում:
գ/ Մենք արևելյան հարևանի սպառնալիքները հաշվի առնելով՝ ԱՄՆ-ին հրավիրեցինք Արաքսի ափ, որպեսզի նրանք մեզ պաշտպանեն: TRIPP-ը նաև դրա մասին է: Մեր երկրի ղեկավարությունը ստորագրեց հայտարարություն, բայց Արաքսի երկայնքով հողաշերտի վերահսկողությունը չվստահեց ռուսներին:
Mr. Vice-President, welcome to Yerevan and God bless my lovely Armenia and USA.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…
Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…