

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը «Известия»-ի հետ զրույցում անդրադարձել է TRIPP նախագծին։ Նա ննշել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ TRIPP նախագծում իր մասնակցության պարամետրերը։
«Ինչ վերաբերում է «Թրամփի ճանապարհ» նախագծին, մենք արդեն արտահայտել ենք մեր դիրքորոշումը։ Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Պատրաստ ենք խորհրդակցել երևանյան գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը տարբեր ձևաչափերով», – ասել է դիվանագետը։
Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը մինչև 2038 թվականը գտնվում է ՌԺԴ-ի դուստր ձեռնարկության կառավարման տակ, երկրում օգտագործվում է ռուսական կոլիա, իսկ Իրանի հետ սահմանին տեղակայված են ռուս սահմանապահներ։
«Հաշվի առնելով Հայաստանի ԵԱՏՄ անդամությունը՝ ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի գործընկերները չեն կարողանա անել», – ընդգծել է ԱԳՆ փոխնախարարը։
Նա նաև նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ զգալի աշխատանք արդեն կատարվել է Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով՝ փոխվարչապետերի մակարդակով։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…
Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…