

«Հայաստան» դաշինքի հիմքի վրա տարբեր ուժերի, անհատների հետ քննարկումներ ունենք,- հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափին։
Թե ինչու են որոշել նախընտրական դաշինք կազմել, ոչ թե առանձին մասնակցել, Սաղաթելյանը պարզաբանել է՝ իրենք շեմը հաղթահարելու խնդիր չունեն. «Բայց մենք ունենք ոչ թե խորհրդարան անցնելու, 4-5 կամ նույնիսկ 10 պատգամավոր ունենալու խնդիր, այլ խնդիր ունենք՝ ընդդիմադիր դաշտում ստեղծել խոշոր բլոկներ, որոնք իրենց ուժերը կմեկտեղեն, որ ավելի լավ արդյունք գրանցեն»։
Արդյոք «մեր ձևով» շարժման հետ պատրաստվում են հետընտրական համագործակցության, քանի որ նրանք նախընտրական համագործակցությունը բացառում են, Սաղաթելյանն ասել է. «Շատ նորմալ է, երբ տարբեր ընդդիմադիր միավորներ փորձում են իրենց ծրագրերով առանձին մասնակցել, բայց նախընտրական շրջանում կան կարևորագույն հարցեր, սկսած ընտրությունների օրինականությունը հսկելուց, վերջացրած քաղբանտարկյալների պաշտպանությունից, հարցեր, որոնց շուրջ պետք է համագործակցել, իսկ հետընտրական շրջանի համագործակցությունը՝ կյանքը և ժամանակը ցույց կտա։ Կհասկանանք՝ ով ինչ ներգրավվածություն ունի, ինչ ծավալով, և կտեսնենք»։
Ըստ Սաղաթելյանի. «Եթե մեր համագործակցությունից է կախված այս իշխանության հեռացումը, մենք պատրաստ ենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցել, և նույն ակնկալիքն ունենք մյուսներից»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…
Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…