

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն արձագանքել է փոքր ու միջին բիզնեսից 0 տոկոս հարկ գանձելու՝ «Մեր ձևով» շարժման նախընտրական խոստմանը։ Նա նշել է, որ զրո տոկոս հարկը ցանկացած իրավիճակում անընդունելի է․
«Ցանկացած մարդ ինչ-որ չափով պետք է մասնակցի պետականաշինությանն ու պետության կայացմանը»,- ասել է նա։
Ըստ ՊԵԿ նախագահի՝ 0 տոկոս հարկն իր հետևանքներն ունի. «Սա նշանակում է ստվեր, ստվերի մեծացում, որովհետև երբ խոսում ենք 0 տոկոս հարկի մասին, նշանակում է թաքցվող շրջանառություն, թափանցիկության ցածր մակարդակ, խոշորների մասնատում ու տեղավորում այդպիսի համակարգերում»։
Ինչ վերաբերում է 300 հզ․ նոր աշխատատեղ ստեղծելուն, նա հիշեցրել է, որ 2018թ. ի վեր 300 հազար աշխատատեղ արդեն իսկ ստեղծվել է. «Դա ինչ-որ նորություն կամ պատմական իրադարձություն չէ»։
ՊԵԿ նախագահը կարևորել է աշխատատեղերի՝ կայուն ու երկարաժամկետ լինելը։ Ըստ նրա, միշտ էլ կարելի է կարճաժամկետ աշխատատեղ ստեղծել, հետո գործարանը փակել, հետևաբարմ կարևոր է հարցը դիտարկել տնտեսական զարգացման տրամաբանության մեջ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…
Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…