Լրահոս 24/7
10.02.2026

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց թեման ակտիվացնելու և խնդիրը Հայաստան-Ադրբեջան գործընթացքում քննարկման առարկա դարձնելու համատեքստում: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Թեպետ Հայաստանում, մեր հասարակություն շրջանում քիչ չեն տարբեր քաղաքական, հասարակական միավորները, կամ պարզապես ակտիվ նախաձեռնություններն ու խմբերը, որոնք 44-օրյա պատերազմին, դրան հաջորդող ժամանակահատվածում, 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի և արցախցիների նկատմամբ ցեղասպանությունից հետո հարցը մշտապես բարձրաձայնել են՝ ակցիաներից, տարբեր ձևաչափով քննարկումներից մինչև միջազգային ատյաններ, սակայն այդ թոհուբոհի որպես կանոն բացակայում է պետությունը:

Մի բան է, երբ թեման օրակարգ բարձրացնում և միջազգայնացնում է պետությունը՝ իր ինստիտուտների և միջազգային համագործակցության հարթակներն օգտագործելով, լրիվ այլ բան, երբ դա անում են մյուս բոլոր ուժերը:

Ադրբեջանը հայ գերիների ու անհետ կորածների չափազանց զգայուն հարցն օգտագործում է՝ տարբեր երկրներին ծառայություններ մատուցելու և իր հավատարմությունը հայտնելու նպատակով:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցը տարածաշրջան կարող է որոշակի պրոցեսներ արագացնել՝ թեման հումանիտար տեսանկյունից քննարկելու և խաղաղության լույսի ներքո հանգուցալուծման տանելու առումով:

Ցավալիորեն այսպիսի կարևոր և հրատապ թեմայի շուրջ ակնկալիքներն ու քննարկումները բացառապես պայմանավորված են այս կամ այն երկրի շահերի, իմիջային հարցերի կամ քմահաճույքների հետ, իսկ թեմայի հիմնական շահառուն՝ գործող ռեժիմը, թեև որոշակի պարբերականությամբ երկչոտ, անորոշ, իսկ երբեմն՝ ադրբեջանահաճո տեքստեր է հնչեցնում, սակայն թեման առաջին պլան ակնհայտորեն չի բերում:

Ադրբեջանն օգտագործում է Բաքվի բանտերում գտնվող հայերի թեման՝ Հայաստանին ագրեսորի, օկուպանտի և հանցագործի կարգավիճակի մղելու համար ու սա արվում է գործողների անթույլատրելի լռության և անտարբերության պայմաններում:

Ադրբեջանական տարբեր ագրեսիաների հետևանքով անհետ կորած անձանց ճակատագրի պարզումն ու հայրենադարձումը նորմալ կառավարությունների, գործիչների համար պետք է լիներ պատվի ու արժանապատվության հարց, սակայն նրանց հարազատներն այս դռնից այն դուռն են գնում, դրանք հերթով թակում, սակայն խնդիրը մնում է խիստ անորոշ:

Մարդիկ, ովքեր հայրենիքի համար ծանրագույն փուլում մարտի են նետվել, պետության համար պետք է ունենան բարձրագույն կարգավիճակ, իսկ նրանց զոհվելու կամ անհետ կորելու հանգամանքը մշտապես պետք է լինի օրակարգի առանցքում»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է