Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Ներկայիս փուլում հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին որևէ զիջման գնալ՝ խոստանալով ապահովել մարտական գործողությունները շարունակելու համար անհրաժեշտ ամեն ինչ», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։













