ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին զուգահեռ տեղի ունեցավ Հայաստան – ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության առաջին գագաթնաժողովը, որին մասնակցեցին երկու երկրների կառավարությունների ու տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ:
«Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների (Dell, NVIDIA, Synopsys, AWS, և Salesforce) ղեկավարներին՝ քննարկելու ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման ուղիները, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության, մատակարարման շղթաների ամրապնդման և մեր ժողովուրդների անվտանգության և բարգավաճման համար վստահելի ու դիմակայուն տեխնոլոգիական էկոհամակարգեր ձևավորելու հարցերը»։













