

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մանուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Այն պահից, երբ ժամանակավոր կառավարման է հանձնվել ՀԷՑ-ը՝ մարդկանց մոտ հոսանքի վճարները 3,000-5,000 դրամով պակասել են»:
«Անձամբ իմ օրինակով՝ շատ են եղել դեպքեր, երբ փողոցում անծանոթ քաղաքացիներ՝ ինձ ճանաչելով, մոտեցել ու շնորհակալություն են հայտնել, որ այն պահից, երբ ՀԷՑ-ը ժամանակավոր կառավարման է հանձնվել, իրենց մոտ հոսանքի վճարները 3,000-5,000 դրամով պակասել են»,- ասել է Մանուկյանը:
Նա հավելել է, որ չնայած դրան որոշակի քանակի դիմում-բողոքներ ստացել է քաղաքացիներից, որոնք կասկածներ ունեն և պնդում են, որ իրենց մոտ հավելագրման երևույթ են նկատել: Նա պնդել է, որ դիմում-բողոքների հետևից անպայման կգնան:
«Ես էլ իմ տեսածն ու զգացածն եմ ասում, մեկ կամ երկու մարդու պնդումերով, գնահատականներով ու ոչ մասնագիտական կարծիքներով՝ հնարավոր չէ համաձայնվել նման տեսակետների հետ: ՀԷՑ փակ բաժնետիրական ընկերությունում հունվար ամսին հավելագրման որևէ դեպքեր չեն արձանագրվել»,- նշել է նա:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»-ը հայտարարել է, որ ավելի քան 100…
Հանուն Հանրապետության կուսակցության նախագահԱրման Բաբաջանյանը գրել է. Նախօրեին եմ վերադարձել Մյունխենից․ մասնակցում էի Մյունխենի անվտանգության…
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին Ռուսաստանի հետ չի վարել բանակցություններ ոչ դիվանագիտական…
Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ: Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են նրա վերաբերյալ մեղադրական դատավճռի…
Հայ եկեղեցու գերագույն առաջնորդի և հոգևորականության դեմ քաղաքական բնույթի արշավն անթույլատրելիորեն խախտում է հայ ազգային…
2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2,403,600 դոլարի ապրանքներ։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ…