

Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ: Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են նրա վերաբերյալ մեղադրական դատավճռի հիմքով:
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ին երկու դրվագով մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին՝ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները անցած լինելու հիմքով։
Դատավճռի դեմ դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, իսկ պաշտպանները խնդրել էին ճանաչել Թովմասյանի անմեղությունը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել էր բողոքները և դատավճիռն անփոփոխ թողել: Այս որոշման դեմ գլխավոր դատախազը, մեղադրյալը և նրա պաշտպանը ներկայացրել էին վճռաբեկ բողոքներ:
Դատախազությունն այսօր տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը փետրվարի 12-ին մերժել է վարույթ ընդունել ներկայացված բողոքները, ինչը նշանակում է, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Սահմանադրական դատարանի թեկնածու առաջադրելու հերթը Հանրապետության նախագահինն է: Սահմանադրական դատարանի արտաքին հարաբերությունների բաժնից «Լուրերին» տեղեկացրել են, որ փետրվարի 13-ին Սահմանադրական դատարանի նախագահը տեղեկացրել է Հանրապետության նախագահին ՍԴ դատավորի թափուր հաստիքի առկայության մասին: Նախագահը մեկ ամսվա ընթացքում պետք է թեկնածու առաջադրի խորհրդարանին:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»-ը հայտարարել է, որ ավելի քան 100…
Հանուն Հանրապետության կուսակցության նախագահԱրման Բաբաջանյանը գրել է. Նախօրեին եմ վերադարձել Մյունխենից․ մասնակցում էի Մյունխենի անվտանգության…
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին Ռուսաստանի հետ չի վարել բանակցություններ ոչ դիվանագիտական…
Հայ եկեղեցու գերագույն առաջնորդի և հոգևորականության դեմ քաղաքական բնույթի արշավն անթույլատրելիորեն խախտում է հայ ազգային…
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մանուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Այն պահից, երբ ժամանակավոր կառավարման է…
2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2,403,600 դոլարի ապրանքներ։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ…