Լրահոս 24/7

«Starlink»-ը Հայաստանին ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»-ը հայտարարել է, որ ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել ՀՀ կառավարությանը։ Այս մասին հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 16-ի ամփոփիչ ասուլիսին։

«Գաղտնիք չէ, որ ՀՀ–ում արդեն իսկ 2025 թվականից հասանելի է արբանյակային ինտերնետ կապի «Starlink» ընկերության ծառայությունները։ Այստեղ մենք աշխատանքները մեկնարկել էինք դեռևս 2024 թվականից` ազատականացնելով ռադիոհաճախականության որոշակի տիրույթներ, որից հետո «Starlink» ընկերությունը հնարավորություն ունեցավ իր գործունեությունը ծավալել»,– ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ «Starlink»-ի տերմինալների նվիրատվությունը կատարվել է Հայաստանի մի շարք, հատկապես՝ բարձր լեռնային հատվածներում գտնվող հանրակրթական հաստատություններում ինտերնետային կապի խնդիրը լուծելու համար։

Համապատասխան ընկերությունը նաև իր վրա է վերցրել առաջիկա մեկ տարվա ամբողջ ծառայությունների գումարի վճարները։

Բացի նվիրատվությունը, ինչպես տեղեկացրեց Հայրապետյանը, 2025 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստան է ներմուծվել 340 «Starlink» տերմինալ։

Թիվ 1

Recent Posts

Ռեալիզմը իրավունքից հրաժարում չէ․ դա իրավունքը պահելու գործնական միջոց է

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահԱրման Բաբաջանյանը գրել է. Նախօրեին եմ վերադարձել Մյունխենից․ մասնակցում էի Մյունխենի անվտանգության…

11 hours ago

Վրաստանը հերքում է ՌԴ-ի հետ երկաթուղային կապի շուրջ քննարկումները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին Ռուսաստանի հետ չի վարել բանակցություններ ոչ դիվանագիտական…

12 hours ago

Հրայր Թովմասյանը մեղավոր է ճանաչվել. լիազորությունները դադարեցվել են

Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ: Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են նրա վերաբերյալ մեղադրական դատավճռի…

12 hours ago

Ֆրանսահայերը կոչ են անում դադարեցնել եկեղեցու դեմ արշավը

Հայ եկեղեցու գերագույն առաջնորդի և հոգևորականության դեմ քաղաքական բնույթի արշավն անթույլատրելիորեն խախտում է հայ ազգային…

12 hours ago

Մարդկանց մոտ հոսանքի վճարները 3,000-5,000 դրամով պակասել են. ՀԾԿՀ նախագահ

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մանուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Այն պահից, երբ ժամանակավոր կառավարման է…

12 hours ago

Հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2.4 միլիոն դոլարի արտադրանք

2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2,403,600 դոլարի ապրանքներ։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ…

13 hours ago