Լրահոս 24/7
16.02.2026

Ռեալիզմը իրավունքից հրաժարում չէ․ դա իրավունքը պահելու գործնական միջոց է

Ռեալիզմը իրավունքից հրաժարում չէ․ դա իրավունքը պահելու գործնական միջոց է

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահԱրման Բաբաջանյանը գրել է.

Նախօրեին եմ վերադարձել Մյունխենից․ մասնակցում էի Մյունխենի անվտանգության համաժողովին։ Քաղաքականությունները աղետի են հանգեցնում, երբ կառուցվում են ոչ թե իրողությունների, այլ ցանկությունների, երազանքների վրա։ Պետությունը կարող է ունենալ պատմական արդարություն, իրավական հիմնավորում կամ բարոյական պահանջ, բայց եթե չունի այդ պահանջը պաշտպանելու ռազմական, դիվանագիտական և տնտեսական միջոցներ, այդ իրավունքը վերածվում է ինքնախաբեության։

Հայաստանի նորագույն պատմության ամենածանր դասը սա է․ տասնամյակներով քաղաքականությունը կառուցվել է առավելապաշտության վրա՝ առանց դրանք պահելու կենսունակ ռազմավարության ու բավարար ռեսուրսների։ Իրավունքը շփոթվել է հնարավորության հետ, իսկ ցանկությունը՝ իրականության։ Արդյունքը շատ թարմ է՝ Արցախը։

Ռեալիզմի աշխարհում իրավունք ունենալ չի նշանակում ունենալ նաև այն պահելու կարողություն։ Պատերազմը միշտ համեմատական ուժերի հաշվարկ է։ Այս հաշվարկում Ադրբեջանը տարիներ շարունակ նավթային եկամուտներով կուտակում էր կարողություն, տեխնոլոգիա և դաշնակիցներ։ Հայաստանը՝ ոչ։ Եւ սա ռազմավարական մտածողության ճգնաժամ էր։ Հայաստանում երկար ժամանակ գերակշռում էր համոզմունքը, թե 1990-ականների պատերազմը, որում հայկական կողմը հաղթել էր, փակել է հարցը։ Այդ մտածողությունը անտեսում էր հակամարտության հակառակորդ կողմի նպատակները, հնարավորությունները և ժամանակի գործոնը։

Հայաստանում ինքնախաբեությունն ուժեղանում էր արտաքին հենարանների սխալ գնահատմամբ։ Ռուսաստանը ընկալվում էր որպես անվերապահ պաշտպան, մինչդեռ ոչ մի մեծ պետություն չի պաշտպանում ավելի շատ, քան իր շահն է պահանջում։

44-օրյա պատերազմը բացահայտեց երկար կուտակված անհավասարակշռությունը։ Այն, ինչ տարիներով մատուցվում էր որպես «հաղթանակի պահպանում», իրականում դարձել էր ռազմավարական սառեցում՝ առանց ուժերի հավասարակշռությունը պահպանելու բավարար գործիքների ու կարողությունների։

Պարտությունից հետո Հայաստանը կանգնեց անգամ պետականության կորստի վտանգի առաջ։ Այդ շոկը մի պահ վերադարձրեց իրատեսությունը։ Բայց այսօր նորից տեսնում ենք նույն հին օրինաչափությունը՝ առավելագույն պահանջներ՝ առանց դրանք պաշտպանելու համապատասխան կարողությունների։

Ռեալիզմը հրաժարում չէ իրավունքից․ ռեալիզմը իրավունքները պահպանելու միակ գործնական ճանապարհն է։ Այս իրողությունն է, որ պետք է լինի հայկական ռազմավարության ելակետը․ ոչ թե պատմական արդարության ձևակերպումը, այլ դրա իրագործելիության սթափ հաշվարկը։

Այս տեսանկյունից տարածաշրջանում ընթացող խաղաղության գործընթացը առաջին անգամ հիմնվում է ոչ թե առավելապաշտության, այլ շահերի հաշվարկի վրա՝ Հայաստանն ու Ադրբեջանը հանգել են փոխադարձ ռազմավարական եզրակացության՝ փաստացի ընդունելով, որ պատերազմը փակուղի է երկուսի համար էլ։

Խաղաղության իրական հիմքը ոչ թե միջնորդներն են, այլ երկու պետությունների քաղաքականությունների փոփոխությունը։ Երբ Երևանն ու Բաքուն գիտակցեցին, որ արտաքին ուժերի լծակները նվազեցնելու ամենահուսալի ճանապարհը հակամարտության սրությունը նվազեցնելն ու քայլերի համակարգումն է, արտաքին ներգործությունը ավտոմատ թուլացավ։ Սակայն խաղաղության հնարավորությունը նույնքան խոցելի է, որքան իրատեսությունը։ Եթե Հայաստանը վերադառնա առավելապաշտական հռետորաբանության և չհիմնավորված պահանջների քաղաքականությանը, հակառակ կողմը անխուսափելիորեն կվերադառնա ուժային հաշվարկին։ Խաղաղության ճարտարապետությունը փլվում է այն պահին, երբ կողմերից մեկը սկսում է պահանջել ավելին, քան կարող է ապահովել։

Հայաստանի ապագայի ռազմավարական ընտրությունը, հետևաբար, ոչ թե «իրավունքների» ու «փոխզիջումների» միջև է, այլ՝ գոյատևման ու ինքնախաբեության։ Իրավունքները չեն պահվում առավելագույն պահանջներով․ դրանք պահվում են հնարավորի սահմաններում ձեռք բերված կայուն, իրագործելի լուծումներով։

Պատմությունը ցույց է տվել՝ երբ քաղաքականությունը հիմնվում է իրական ուժերի հաշվարկի վրա, փոքր պետությունները կարողանում են գոյատևել և զարգանալ։ Երբ հիմնվում է միայն արդարության զգացողության վրա, նրանք պարտվում են նույնիսկ արդար լինելով։
Հայաստանի համար դասը հստակ է․ իրավունք ունենալը բավարար չէ։ Իրավունքը պահում է միայն ուժի, ռազմավարության և իրատեսության համադրությունը։

Եվ դա այլևս տեսական բանավեճ չէ։ Դա պետական գոյության պայման է։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է