

Արտասահմանյան գործընկերների կողմից ամերիկյան զենքի պատվերների ընդհանուր ծավալը հասել է 900 միլիարդ դոլարի, սակայն դաշնակիցներն ստիպված են մի քանի տարի սպասել արդեն վճարված մատակարարումների համար: Այս մասին նշված է USA Today թերթի համար ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի համատեղ հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ին է բաժին ընկնում սպառազինությունների համաշխարհային մատակարարումների 43%-ը: Ընթացիկ պորտֆելը ներառում է ավելի քան 16 000 պատվեր 190 երկրների և տարածաշրջանների համար, իսկ դրա ծավալը գերազանցում է 900 միլիարդ դոլարը: Միևնույն ժամանակ հոդվածում ասվում է, որ ԱՄՆ վարչակազմը ստիպված է եղել բարեփոխել ռազմական պատվերների համակարգը, քանի որ նախորդ ռազմավարությունը դրսևորել է իր անարդյունավետությունը:
«Ռեկորդային պահանջարկի պահպանումը, արտադրական կարողությունների չափազանց զբաղվածությունը և մատակարարումների ժամկետների երկարաձգումը կխաթարեն ԱՄՆ ազգային անվտանգությունը և նրա առևտուրը պաշտպանության ոլորտում: Ամերիկան ամրապնդելու փոխարեն, այդ երկարատև ժամկետները մեր դաշնակիցներին դրդում են դիմել այլ մատակարարների, որոնք պնդում են, թե կարող են ապահովել ավելի արագ առաքում, նույնիսկ եթե նրանք առաջարկում են ավելի ցածր որակի արտադրանք», – ասվում է հոդվածում:
Ռուբիոն և Հեգսեթը նշում են, որ ԱՄՆ նախագահի ցուցումով պաշտպանական ոլորտն արդեն իսկ վերափոխում է սարքավորումներ ձեռք բերելու եղանակը՝ ներգրավելով կապիտալի նոր աղբյուրներ, կառուցելով ճկունություն մատակարարման շղթաներում։
Հոդվածի հեղինակները նշում են, որ նոր ռազմավարությունը կօգնի ամրապնդել այդ ջանքերը, կկրճատի պատվերների հերթերը և սպասման ժամանակը և կնվազեցնի գինը՝ ապահովելով ներդրումներ Միացյալ Նահանգների ռազմական արդյունաբերության բնագավառում մի քանի հարյուր միլիարդ դոլարի չափով:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար…
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ անդրադառնալով ամերիկյան…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Էդգար Ղազարյանն արդեն երկրորդ անգամ…
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 138-րդ հոդվածի 1-ին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական…
Երևան քաղաքում փետրվարի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։…