Լրահոս 24/7

Խաղաղության խորհուրդը որոշակի դեպքերում կհամագործակցի ՄԱԿ-ի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Խաղաղության խորհրդի և ՄԱԿ-ի համագործակցության մասին՝ նշելով, որ որոշակի դեպքերում կհամագործակցի ՄԱԿ-ի հետ:

Նա այս մասին հայտարարել է Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:

Թրամփը շեշտել է, որ իր ստեղծած հաստատությունը կհամագործակցի ՄԱԿ-ի հետ՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ՄԱԿ-ը «ունի հսկայական ներուժ», բայց չի օգտագործել այն: «Կարծում եմ՝ նրանք (ՄԱԿ-ը) կարող են մեզ մի փոքր օգնել, մենք որոշակի դեպքերում կհամագործակցենք ՄԱԿ-ի հետ», – ասել է նա:

Սպիտակ տան ղեկավարը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ են երկու կազմակերպությունները նախատեսում համագործակցել:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Խաղաղության խորհուրդը կարող է դառնալ «ամենաազդեցիկ միջազգային հաստատությունը», ինչպես նախկինում նկարագրել էր ինքը՝ Թրամփը, նա ասել է․ «Կարծում եմ՝ կարող է: Աշխարհի բոլոր առաջնորդները ներդնում են հսկայական ռեսուրսներ, և կարծում եմ՝ այն դուրս կգնա Գազայի սահմաններից»,- նշել է Թրամփը:

Թիվ 1

Recent Posts

Առաջիկա ընտրությունները կեղծվում են դեռևս չսկսված. Աշոտյան

«Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքն այնքան անթաքույց է, այնքան բացահայտ են ԵՄ-ն և ԱՄՆ խառնվում…

31 minutes ago

Չարչյանի և Նալբանդյանի աշխատասենյակներում խուզարկությունների որոշումները բողոքարկվել են․ փաստաբան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Օրեր առաջ Դատարանի ոչ որավաչափ որոշումներով «Իզմիրլյան»…

45 minutes ago

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատռնից հայտնում են, որ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպել է ՀՀ…

1 hour ago

ԱՄՆ-ն դաշնակիցներից ստացել է 900 միլիարդ դոլարի սպառազինության պատվեր

Արտասահմանյան գործընկերների կողմից ամերիկյան զենքի պատվերների ընդհանուր ծավալը հասել է 900 միլիարդ դոլարի, սակայն դաշնակիցներն…

2 hours ago

Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի

Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) շրջանակներում իրականացրած նախագծերը։ Անցնող տարվա ընթացքում…

2 hours ago

Իշխանությունը հատեց ևս մեկ կարմիր գիծ՝ քրեական հետապնդում հարուցելով Վեհափառի դեմ․ հայտարարություն

ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը․ «Իշխանությունը հատեց ևս մեկ կարմիր գիծ՝ քրեական հետապնդում հարուցելով…

2 hours ago