Լրահոս 24/7
18.02.2026

11,3 մլն դրամի վնաս պետությանը․ «Ագարակ» անցակետի պաշտոնյաները՝ մեղադրյալ

11,3 մլն դրամի վնաս պետությանը․ «Ագարակ» անցակետի պաշտոնյաները՝ մեղադրյալ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊԵԿ մաքսային սպասարկման և հսկողության բաժնի պետը, նրա տեղակալն ու նույն բաժնի մաքսային տեսուչը, «Ագարակ» մաքսային անցման կետով ՀՀ մուտք գործած բեռնատարում 11.372.640 ՀՀ դրամի չափով մաքսային վճարման ենթակա բեռի առկայությունը թաքցնելու դիտավորությամբ, հիշյալ բեռի լիազոր ներկայացուցչի օժանդակությամբ, բեռնատարի վարորդին ցուցում են տվել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը:

Այնուհետև, դարձյալ վերը նշված բաժնի պետի ցուցումով, նույն բաժնի մաքսային տեսուչը, խախտելով մաքսային նույնականացման միջոցների կիրառման ընթացակարգերը, կշռման գործողություններն ավարտելուց հետո ապահովման միջոց չի կիրառել տվյալ բեռնատարի վրա: Դրանից հետո բաժնի պետի տեղակալը, բաժնի պետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, վերցրել է մաքսային տեսուչի կողմից առանձնացված ապահովման միջոցը և առանց պատշաճ ֆիքսման տեղադրել բեռնատարի վրա՝ այն հետագայում հեշտությամբ հանելու համար, որից հետո տրանսպորտային միջոցը բաժնի պետի տեղակալի և տնտեսվարողի ուղեկցմամբ դուրս է եկել անցակետի տարածքից։

Անցակետի տարածքից հեռանալուց հետո բաժնի պետի տեղակալի ցուցումով բեռնատարը կանգնեցվել է, և դրանից դուրս է բերվել վերը նշված բեռը, որից հետո բաժնի պետի տեղակալը կիրառել է ապահովման միջոցը և լուսանկարել այն։

ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորություններն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելու հետևանքով տնտեսվարողին պատկանող բեռը չի ենթարկվել մաքսային հսկողության, և ընկերության տնօրենի կողմից մաքսային վճարները չվճարելու նպատակով թաքցվել է հարկման ենթակա բեռը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 11.372.640 ՀՀ դրամի վնաս։

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար բաժնի պետին, նրա տեղակալին և նույն բաժնի մաքսային տեսուչին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 46-290-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրանց օժանդակած՝ բեռի լիազոր ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Վերջինիս, ինչպես նաև բաժնի պետի և տեղակալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մաքսային տեսուչի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 5 մլն ՀՀ դրամի չափով գրավն ու պաշտոնավարման կասեցումը։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Լրահոս
ՍԴ-ն կանգնեց ոչ թե Սահմանադրության, այլ իշխանության կողքին. Մանե Թանդիլյան
20:35
ՍԴ-ն կանգնեց ոչ թե Սահմանադրության, այլ իշխանության կողքին. Մանե Թանդիլյան
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
19:31
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
18:03
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Խասյաթ ունի ծիրանը՝ մի տարի բերք է տալիս, մի տարի լավ չի տալիս. Փաշինյանը` արարատցիներին
16:57
Խասյաթ ունի ծիրանը՝ մի տարի բերք է տալիս, մի տարի լավ չի տալիս. Փաշինյանը` արարատցիներին
ԱՄՆ ջախջախիչ հարվածներ է հասցրել Իրանին, մենք նրանց մեկ շաբաթ արձակուրդ ենք տվել հուղարկավորության համար. Թրամփ
15:01
ԱՄՆ ջախջախիչ հարվածներ է հասցրել Իրանին, մենք նրանց մեկ շաբաթ արձակուրդ ենք տվել հուղարկավորության համար. Թրամփ
Հայ ժողովրդի պարտությունների պատճառն այն է, որ նա խուսափում է իր ճակատագրից՝ ընտրելով հեշտ ճանապարհով գնալը. Կարապետյան
13:29
Հայ ժողովրդի պարտությունների պատճառն այն է, որ նա խուսափում է իր ճակատագրից՝ ընտրելով հեշտ ճանապարհով գնալը. Կարապետյան
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:03
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
16:46
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում
16:30
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:11
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Իրենք հաշվարկել էին, որ կհավաքեն 65%-ից ավելի ձայն․ Արթուր Խաչատրյան
15:56
Իրենք հաշվարկել էին, որ կհավաքեն 65%-ից ավելի ձայն․ Արթուր Խաչատրյան
Իմ տղան պատերազմ անցած է, վարժական հավաքից չի խուսափի, մի' կասկածեք. Անդրանիկ Քոչարյան
15:26
Իմ տղան պատերազմ անցած է, վարժական հավաքից չի խուսափի, մի’ կասկածեք. Անդրանիկ Քոչարյան
Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել
15:11
Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում
14:57
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
14:32
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով