Իրանն ու Ռուսաստանը հինգշաբթի համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Օմանի ծովում և Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում։ Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը։
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հասան Մաղսուդլուի խոսքով՝ վարժանքների հիմնական նպատակն է ուժեղացնել փոխգործակցությունը՝ ծովային անվտանգության սպառնալիքներին դիմակայելու և ծովային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ։
Զորավարժությունների ժամկետների և մասնակցող ուժերի կազմի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։













