Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է ՀԱԵ Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում են Հայ առաքելական եկեղեցու Ամենայն հայոց կաթողիկոսության 25 արքեպիսկոպոս և եպիսկոպոս, այդ թվում՝ Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություններից։
Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է Մայր Աթոռը:
Նշվում է, որ Գարեգին Բ-ն ժողովականներին իր խոսքն ու պատգամն առցանց է հղել։
Մասնակիցներին իրենց ուղերձը հղել են նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի հայ պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Օրակարգի քննարկումից և հաստատումից հետո ընտրվել է դիվանը՝ վարելու Եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքները։













