Կրեմլը հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն հայտարարել է Իրանից հարստացված ուրան ընդունելու մասին։
Այսպես է մեկնաբանել նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այն տեղեկատվությունը, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում Իրանը առաջարկել է դադարեցնել ուրանի հարստացումը և իր պաշարների մի մասը փոխանցել Ռուսաստանին։
«Մենք ունեցել ենք նախաձեռնություն, հայտարարել ենք հարստացված ուրան ընդունելու՝ մեր պատրաստակամության մասին, այդ մասին խոսք եղել է։ Մնացած ամեն ինչ քննարկման առարկա է իրանցիների և ամերիկացիների միջև, այժմ բանակցություններ են ընթանում», – ասել է նա։













