Կառավարության այսօրվա նիստում Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։
Նախարարի խոսքով՝ մինչև մարտի 5-ը կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է ինքնուրույն ընտրեն վճարող կազմակերպությունը՝ բանկը, և ստանան բանկային քարտ, որի վրա հետագայում կփոխանցվեն իրենց կենսաթոշակներն ու նպաստները։
«Մենք խնդրում ենք մինչև մարտի 5-ը կատարել ընտրությունը։ Եթե այդ ժամկետում բանկը չընտրվի, գործընթացը կիրականացվի ավտոմատ եղանակով»,- նշել է նախարարը։













