Լրահոս 24/7

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և վերահաստատելով երկկողմ համագործակցությունը հիմնական ռազմավարական առաջնահերթությունների շուրջ առաջ մղելու ամուր և փոխադարձ հանձնառությունը։ Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակից։

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի՝ մարտի 19-20-ը նախատեսված այցին և ԵՄ–ՀՀ առաջին գագաթնաժողովին ընդառաջ երեկ Երևանում տեղի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այցը, որը ծառայել է ԵՄ–ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի իրականացման առաջընթացի գնահատման նպատակին:

«Նշված ռազմավարական օրակարգը հիմնված է երկարաժամկետ համագործակցության հիմք հանդիսացող ԵՄ–ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վրա:

Քննարկումների առանցքում էին տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապերի ոլորտներում տարածաշրջանային կապակցվածության հարցերը։

Առաջնահերթ ուշադրություն հատկացվեց Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն աջակցությանը և դրա՝ «Միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի» հետ համադրելիությամբ արդյունավետ իրականացմանը:

Սահմանվեցին ԵՄ օժանդակության հնարավոր տարբերակները՝ համատեղ նախանշված առաջնահերթ ծրագրերի իրականացման համար՝ որպես համատեղ հետաքրքրություն կարևորելով տնտեսական կայունության ամրապնդումը և առևտրի ու շարժունակության համար նոր հնարավորությունների ստեղծումը:

Կառավարության հետ հաստատվեց Հայաստանի համար ԵՄ «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակներում նախատեսված բարեփոխումների և ներդրումների փաթեթի վերջնական նախագիծը, ներառյալ 202.5 մլն եվրո արժողությամբ երկրորդ տրանշը, որն ավելի վաղ՝ 2025 թվականի սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարվել էր Հանձնակատար Մարթա Կոսի կողմից։

Միաժամանակ վերահաստատվեց Եվրոպական միության հաստատակամ հանձնառությունն աջակցելու ժողովրդավարական դիմակայունությանը՝ կարևորելով առաջիկա ընտրական գործընթացների անխաթարության պաշտպանությունը»,- հայտնում են այաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակից:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

2 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

2 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

2 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

2 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում փետրվարի19-ի…

3 hours ago