Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հայտնում են, որ ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ գտնվում է գրեթե նույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 1.8 անգամ։
Ընդհանուր դեպքերի գրեթե 81.3%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:
Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի հարուցիչներ։













