Լրահոս 24/7
23.02.2026

Պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը. վարչապետ

Պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին օրվա առիթով և հանդես եկել ելույթով, որում, մասնավորապես՝ անդրադարձել է ջրային ոլորտի խնդիրներին: Վարչապետը տարօրինակ է համարել այն հանգամանքը, որ երկրում գյուղատնտեսական նշանակության հողերի շատ փոքր մասն է ոռոգվում, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը ջրային ռեսուրսներով հարուստ երկիր է: «Այստեղ խնդիրը ոչ թե ռեսուրսն է, այլ ռեսուրսը կառավարելու մեր ընդունակությունը: Թերևս, հարկ եմ համարում ընդգծել, որ սա էլ այն դեպքերից է, երբ ասում ենք՝ ցանկացած հարցի լուծման համար Կառավարությունն ունի երեք լուծում: Այդ լուծումներից առաջինը կրթությունն է, երկրորդը՝ կրթությունը, և երրորդը՝ նույնպես կրթությունը: Ընդ որում՝ ասածս վերաբերում է բոլորիս: Երբ նման արձանագրում եմ անում, առաջին հերթին անում եմ ինքս իմ մասին, որովհետև ջրի նկատմամբ մեր վերաբերմունքն էական փոփոխության ենթակա է»,- շեշտել է երկրի ղեկավարը:

Անդրադառնալով, այդ թվում՝ իր երբեմնի հնչեցրած տեսակետների փոփոխությանը, վարչապետն ընդգծել է, որ կյանքը փոփոխությունների ընթացք է և չփոխվելը բերում է աղետների։ «Մեր շատ աղետներ կապված են նրա հետ, որ չենք հասկանում, չենք ըմբռնում փոխվելու անհրաժեշտությունը, չենք ըմբռնում, որ առանց փոխվելու հնարավոր չէ բան փոխել։ Ջրայինն այն ոլորտներից է, որտեղ մենք ընդհանրապես չենք փոխվել: Դրա համար էլ տեղում դոփում ենք, և մեզ ոչ մի բան չի փրկում բացարձակապես: Եվ չի փրկելու, քանի դեռ չենք հասկանում, որ պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը՝ պետական կառավարման համակարգից սկսած, ժողովրդական մակարդակով վերջացրած», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է ընդհանրապես գյուղատնտեսության նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտությունն ու կարևորությունը. «Մենք խնդիր պետք է դնենք, որ Հայաստանում չոռոգվող գյուղատնտեսական նշանակության հող ոչ միայն պետք է չլինի, այլև տարբեր նշանակության այլ հողեր պետք է դառնան այգիներ, ու այսօրվա Հայաստանում այդ ջրային ռեսուրսը կա: Փորձագիտական գնահատականներով՝ Հայաստանում տարեկան 5-7 միլիարդ խորանարդ մետր ջրային ռեսուրս է ձևավորվում»:

Երկրի ղեկավարը խնդրահարույց է համարել նաև Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու որոշումները, քանի որ այն մեր երկրի պաշարն է: «Մենք պետք է հասկանանք, որ կաթիլային ոռոգումը, ինտենսիվ գյուղատնտեսությունն է լուծումը: Այսօրվա մեր գյուղատնտեսությունը, բացի ինտենսիվ գյուղատնտեսությունից, վնասաբեր է ամբողջությամբ, որովհետև չենք հաշվում իր ինքնարժեքը, կոնկրետ ջրի գինը թերագնահատված է, և գյուղատնտեսությունն աշխատում է վնասով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ այս թեմաների հետ պետք է առերեսվել, իսկ առերեսվելու համար կրկին կարևորել է կրթության անհրաժեշտությունը։ «Ես ուզում եմ, որ մենք այս պրոբլեմների հետ առերեսվենք, որովհետև առանց այս պրոբլեմների հետ առերեսվելու, մենք ոչ մի խնդիր չենք կարողանալու լուծել»,- ասել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ջրային ոլորտում առկա հարցերը լուծելու համար անհրաժեշտ է խնդիրներն ամբողջ խորությամբ ընկալել, լրացնել գիտելիքի պակասը, ավելացնել այդ գիտելիքն իրացնելու հմտությունները: «Եվ մենք գնալու ենք նոր ճանապարհով, որը սկսվում է ջրային ոլորտի և ջրի նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխությամբ։ Այնուամենայնիվ, տոնական համատեքստը չմթագնելու համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ոլորտի բոլոր աշխատողներին, ովքեր այս ընթացքում իրենց կարողությունները ներդրել են, որպեսզի մենք ավելի վատ վիճակ չունենանք»,-ամփոփել է վարչապետը:

Ջրային ոլորտում ներդրած ավանդի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս բնագավառի մի խումբ ներկայացուցիչների հանձնել է պարգևներ և շնորհակալագրեր։

Լրահոս
Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը
17:07
Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը
Տիգրանաշենը պետք է մնա հայկական՝ դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան
16:48
Տիգրանաշենը պետք է մնա հայկական՝ դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան
«Փաշինյանն ուժեղ ֆոկուսնիկ ա, կարող ա մի հատ ֆոկուս անի, սաղ գցի տեղը». Սամվել Կարապետյան
16:32
«Փաշինյանն ուժեղ ֆոկուսնիկ ա, կարող ա մի հատ ֆոկուս անի, սաղ գցի տեղը». Սամվել Կարապետյան
Իրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»
16:21
Իրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»
ԱԺ-ում Կոպիրկինի հետ քննարկվել են ՀՀ-ի և Ռուսաստանի հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր
15:57
ԱԺ-ում Կոպիրկինի հետ քննարկվել են ՀՀ-ի և Ռուսաստանի հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր
Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել լեհ-ուկրաինական սահմանի անցակետերին. Տուսկ
15:28
Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել լեհ-ուկրաինական սահմանի անցակետերին. Տուսկ
Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում. Փաշինյան
14:58
Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում. Փաշինյան
Հայ-ադրբեջանական սահմանին էլեկտրահաղորդման գիծ են նախագծել
14:34
Հայ-ադրբեջանական սահմանին էլեկտրահաղորդման գիծ են նախագծել
Թյուր կարծիք է, թե ռուսը չի թողնում այդ կնոպկան սեղմենք . Վաղինակ Վարդանով
14:16
Թյուր կարծիք է, թե ռուսը չի թողնում այդ կնոպկան սեղմենք . Վաղինակ Վարդանով
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան
13:59
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան
44-օրյա պատերազմի մասին զեկույցում աղմկահարույց մատնանշումներ կան. Մանուկյան
13:41
44-օրյա պատերազմի մասին զեկույցում աղմկահարույց մատնանշումներ կան. Մանուկյան
Հայկ Սարգսյանը 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել. վարչապետ
13:24
Հայկ Սարգսյանը 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել. վարչապետ
Հայաստանում գազը էժան չի. Նիկոլ Փաշինյան
13:10
Հայաստանում գազը էժան չի. Նիկոլ Փաշինյան
Մենք «սեքընդ հենդ» ապրանքների կարիք չունենք. վարչապետ
12:56
Մենք «սեքընդ հենդ» ապրանքների կարիք չունենք. վարչապետ
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև
12:44
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև