Լրահոս 24/7
23.02.2026

Լույս տեսավ «Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուն

Լույս տեսավ «Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուն

Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ «Վարդանանց» բժշկական կենտրոնի հեղինակած «Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուի հանդիսավոր շնորհանդեսը։ Այն ներառում է 371 բուժման գործելակարգ, որոնք ներկայացնում են տարածված հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները՝ հիմնված ապացուցողական բժշկության վրա։

«Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանն իր խոսքում նշեց, որ «Վարդանանց»-ի ծառայություններից օգտվում է ընդհանուր առմամբ մոտ 150․000 բնակչություն։ Նա ընդգծեց, որ այս ծավալը կենտրոնի գործունեությունը տեղափոխում է հանրային առողջապահության տիրույթ, որի հիմնական գերխնդիրներից է պացիենտների համար ապահովել ոչ միայն բժշկական օգնության հասանելիություն, այլև բարձր որակ։

Անդրադառնալով «Բուժում է Վարդանանցը» ժողովածուի նշանակությանը՝ Լևոն Ալթունյանը նշեց, որ թեև այն հիմնականում նախատեսված է բուժող բժիշկների համար, դրա արժեքը զգացվում է նաև ավելի լայն համատեքստում։ «Այսօր շատ բուժառուներ բժշկի են դիմում՝ արդեն իսկ խորհրդակցած արհեստական բանականության հետ։ Այս պայմաններում առանձնահատուկ կարևոր է, որ բժիշկը խոսի նույն մասնագիտական լեզվով։ Դա ձևավորում է վստահություն, իսկ վստահությունը՝ պացիենտի ներգրավվածություն բուժման գործընթացում, ինչը բուժման հաջողության ամենակարևոր բաղադրիչներից է»,- ասաց Լևոն Ալթունյանը։

«Վարդանանց» ՆԲԿ-ի Մասնագիտական գերազանցության կենտրոնի տնօրեն, գրքի խմբագրական խորհրդի ղեկավար Հարություն Մանգոյանը նշեց, որ ժողովածուն ներառում է հիվանդությունների կլինիկական պատմություններ և դրանց բուժմանն ուղղված ուսումնասիրություններ. «Այո՛, խոսքը հիմնականում ամենատարածված հիվանդությունների մասին է։ Այն կոչվում է ժողովածու, որովհետև այնտեղ այբբենական կարգով ներկայացված են գրեթե բոլոր հիվանդությունները՝ վարակային, նյարդաբանական, սրտաբանական, հոդաբանական և այլն»։

Հ․ Մանգոյանը շեշտադրեց հեղինակային մոտեցման կարևորությունը. «Սա ոչ թե պարզապես նյութ է, այլ Վարդանանցի բժիշկների հեղինակած աշխատանքը, և այստեղ երևում է Վարդանանցի ձեռագիրը։ Բուժում է Վարդանանցը ձևակերպմամբ մենք ուզում ենք ցույց տալ մեր ձեռագիրը. առաջինը՝ այո՛, մենք բուժում ենք, և երկրորդը՝ այո՛, սա մեր ձեռագիրն է, և ուրախ ենք, որ կարող ենք կիսվել այդ ձեռագրով»։

ՀՀ ԱՆ ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը նշեց. «Որպես ընտանեկան բժիշկ՝ խորհուրդ կտամ այս գիրքն ունենալ որպես սեղանի գիրք, քանի որ նման միասնական ձեռնարկ առայսօր բացակայում էր։ «Վարդանանց» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ այդ բացը լրացվել է ։ Գիրքն օգնում է հստակ կողմնորոշվել՝ որ դեպքերում ընտանեկան բժիշկը կարող է ինքնուրույն կազմակերպել պացիենտի բուժումը, իսկ որ դեպքերում՝ ուղղորդել նեղ մասնագետի։ Ներկայացված բուժման մոտեցումները հիմնված են ապացուցողական բժշկության վրա և նպատակ ունեն բացառելու ավելորդ դեղերի նշանակումը»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է