Լրահոս 24/7
24.02.2026

Զենքերը չպետք է մատակարարվեն այնտեղ, որտեղ առկա է ռիսկ. Միրզոյան

Զենքերը չպետք է մատակարարվեն այնտեղ, որտեղ առկա է ռիսկ. Միրզոյան

Փետրվարի 23-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածին և հանդես է եկել ելույթով։ Ամբողջական ելույթը ներկայացված է ստորև։

«Հարգարժա՛ն նախագահող,

Տիկնա՛յնք և պարոնա՛յք,

Ինձ համար պատիվ է ելույթով հանդես գալ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում՝ դիտորդ պետության կարգավիճակով։ Զինաթափման համաժողովի պատմական նշանակությունն ու դրա առանցքային դերը միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում անհերքելի են։ Այնուամենայնիվ, շարունակվող աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին, Համաժողովը պետք է դրսևորի նորացված քաղաքական կամք և հաղթահարի երկարամյա ընթացակարգային փակուղիները՝ համաշխարհային զինաթափման և անվտանգության ավելի լայն նպատակներն առաջ մղելու համար։

2026 թվականը վճռորոշ նշանակություն է ունենալու, քանի որ մեր պետությունները կհամախմբվեն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի 11-րդ Վերանայման համաժողովի շրջանակներում։ Հայաստանը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը և ընդգծում դրա երեք հիմնասյուների՝ չտարածման, զինաթափման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հավասարակշռված ու լիարժեք իրականացման անհրաժեշտությունը։ Մենք համարում ենք, որ առաջիկա վերանայման գործընթացը բացառիկ հնարավորություն է ընձեռում միջազգային հանրությանը՝ ևս մեկ անգամ արտահայտելու իր ընդհանուր հավատարմությունը Պայմանագրի նպատակներին ու սկզբունքներին։

Այս համատեքստում խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ապահով և անվտանգ օգտագործումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Հայաստանի կառավարությունը որդեգրել է միջուկային էներգետիկան որպես երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի առանցքային բաղադրիչ պահպանելու քաղաքականություն։ Մինչ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, մենք ուսումնասիրում ենք սահուն և անվտանգ անցման հնարավորությունները դեպի նոր միջուկային էներգաբլոկ: Այս առումով Հայաստանը ներկայումս մանրակրկիտ ուսումնասիրում է Փոքր մոդուլային ռեակտորների առկա տեխնոլոգիական տարբերակները և դիտարկում միջազգային գործընկերների ներկայացրած առաջարկները։ Ընտրության գործընթացը հիմնված է հուսալիության, երկարաժամկետ կայունության և միջուկային անվտանգության, ապահովության ու չտարածման բարձրագույն չափանիշներին մեր հավատարմության վրա։

Տիկնա՛յնք և պարոնա՛յք,

Սպառազինությունների վերահսկման ռեժիմները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ իրականացվում են բարեխղճորեն և հիմնարար սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ թափանցիկությամբ, ստուգելիությամբ, համապատասխանելիությամբ և զսպմամբ։ Այս սկզբունքներն անփոխարինելի են կանխատեսելիության պահպանման և սպառազինությունների ապակայունացնող մրցավազքի կանխարգելման տեսանկյունից։

Անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արձանագրված բեկումնային առաջընթացից հետո Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից և Միացյալ Նահանգների նախագահի վկայությամբ համատեղ Հռչակագրի ստորագրմամբ, Հարավային Կովկասում բացվել է խաղաղության, բարգավաճման և տարածաշրջանային համագործակցության նոր էջ։ Ներկայիս պայմաններն իրական հնարավորություն են ընձեռում Հայաստանի և Ադրբեջանի միջև զարգացնելու փոխկապակցվածությունը, առևտուրը և վստահության ամրապնդման միջոցները, որոնք կարող են էական դեր ունենալ խաղաղության ամրապնդման, փոխվստահության խորացման և տարածաշրջանային համագործակցության խթանման գործում։

Հարգելի՛ գործընկերներ,

Արհեստական բանականության ոլորտում տեղի ունեցող թռիչքաձև զարգացումները վերափոխում են ժամանակակից կյանքի բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ ռազմական բնագավառը: Թեև տեխնոլոգիական նորարարությունն ընձեռում է նոր հնարավորություններ, այն նաև առաջ է բերում խորքային էթիկական, իրավական և անվտանգային մարտահրավերներ, հատկապես երբ կիրառվում է պատերազմական գործողությունների վարման ժամանակ։

Միջազգային մարդասիրական իրավունքը լիարժեքորեն և առանց բացառության վերաբերելի է բոլոր զինատեսակների նկատմամբ՝ ներառյալ նրանք, որոնք ներառում են արհեստական բանականություն և ինքնավար գործառույթներ։ Մահաբեր ինքնավար ռազմական համակարգերի պարագայում, երբ հնարավոր չէ հուսալիորեն ապահովել տարբերակման, համաչափության և նախազգուշության հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը, անհրաժեշտ են պատշաճ կարգավորող միջոցներ, այդ թվում՝ սահմանափակումներ։

Ռազմական արհեստական բանականության համակարգերի մշակման, տեղակայման և կիրառման ընթացքում իմաստալից մարդկային վերահսկողության ապահովումը կենսական նշանակություն ունի։ Ուժի կիրառման վերաբերյալ որոշումները, ինչպես նաև դրանց հետևանքների համար պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը պետք է հաստատապես մնան մարդկանց ձեռքում և չեն կարող պատվիրակվել մեքենաներին։ Հայաստանն ընդգծում է, որ մարդկային դատողությունը մնում է անփոխարինելի՝ զինված հակամարտությունների ժամանակ օրինական, պատասխանատու և էթիկական վարքագիծ ապահովելու համար։

Հայաստանն առանձնահատուկ շեշտադրում է կատարում սովորական սպառազինությունների միջազգային փոխանցումների հարցում պետությունների պատասխանատվության վրա։ Զենքերը չպետք է մատակարարվեն այնտեղ, որտեղ առկա է ռիսկ, որ դրանք կարող են օգտագործվել միջազգային մարդասիրական իրավունքի կամ մարդու իրավունքների միջազգային իրավունքի խախտումներ իրականացնելու կամ դրանց նպաստելու համար, կամ քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ կերպով վնաս հասցնելու համար։ Հայաստանն ընդգծում է սպառազինությունների փոխանցման վերաբերյալ որոշումներում մանրակրկիտ, փաստահեն ռիսկերի գնահատման կարևորությունը՝ նպատակ ունենալով ապահովել, որ զենքը չնպաստի անկայունության խորացմանը կամ պետական վերահսկողությունից դուրս գտնվող բռնության հրահրմանը։

Մենք հաստատապես հավատացած ենք, որ չնայած այսօրվա բարդ ու անորոշ միջավայրին՝ մենք կարող ենք համատեղ աշխատել զինաթափման և չտարածման խնդիրները հավասարակշռված, արդարացի և կայուն կերպով հասցեագրելու ուղղությամբ։

Շնորհակալ եմ»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է