Լրահոս 24/7
24.02.2026

Իրանը քննարկում է Գրոսիի մասնակցությունը ԱՄՆ հետ բանակցությունների նոր փուլին

Իրանը քննարկում է Գրոսիի մասնակցությունը ԱՄՆ հետ բանակցությունների նոր փուլին

Իրանը քննարկում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների հաջորդ փուլին։ ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Ինչ վերաբերում է բանակցությունների հաջորդ փուլին նրա մասնակցությանը, այս հարցը քննարկվում է։ Ես դեռ չեմ կարող ձեզ վերջնական պատասխան տալ, բայց այս թեման բարձրացվել է, քանի որ նա նույնպես որոշակի դեր է խաղացել նախորդ փուլում», – նշել է Բաղային։

ԱԷՄԳ-ի տեսուչների կողմից 2025 թ. հունիսին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով վնասված միջուկային օբյեկտներ հնարավոր այցելության առնչությամբ դիվանագետը պարզաբանել է, որ «այս հարցը պահանջում է համաձայնություն կոնկրետ ընթացակարգի վերաբերյալ, որը պետք է մշակվի՝ հաշվի առնելով բոլոր ասպեկտները, այդ թվում՝ խորհրդարանի կողմից ընդունված օրենքը և այդ օրենքով սահմանված ընթացակարգը»։ 2025 թ. հունիսին Իսրայել-Իրան պատերազմից հետո Իրանն արգելել էր ԱԷՄԳ տեսուչների մուտքը երկրի միջուկային օբյեկտներ։

«Մենք դեռևս այդ փուլում չենք գտնվում, չնայած գործակալության հետ մեր համագործակցության շրջանակներում փոխանակումներ և շփումներ են ընթանում մշտական ​​հիմունքներով», – հավելել է նա։

2026 թ. հունվարին Միացյալ Նահանգները զգուշացրել է, որ լրջորեն քննարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառումը։ Վաշինգտոնն այնուհետև հույս է հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կհասնի «արդար և հավասար» համաձայնագրի, որը կենթադրի միջուկային ծրագրից լիակատար հրաժարում: Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք մտադրություն չունեն ատոմային ռումբ մշակելու:

Փետրվարի 17-ին Ժնևում Օմանի միջնորդությամբ տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը: Մինչ այդ բանակցություններ էին տեղի ունեցել Օմանում։Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հաստատել է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Ժնևում փետրվարի 26-ին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է