Լրահոս 24/7
24.02.2026

FlyOne Armenia-ն համալրեց նավատորմը նոր Airbus A320 օդանավով

FlyOne Armenia-ն համալրեց նավատորմը նոր Airbus A320 օդանավով

FlyOne Armenia ավիաընկերությունը համալրեց իր նավատորմը ևս մեկ Airbus A320 տիպի օդանավով՝ շարունակելով ռազմավարական զարգացումն ու Հայաստանի ավիացիոն շուկայում դիրքերի ամրապնդումը։

Ընկերությունը հայտարարվել էր ավիացիոն ոլորտում շուրջ 70 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրման մասին, և այս օդանավը նշված ներդրումային ծրագրի առաջին մատակարարումն է։ Եվս երկու օդանավ նախատեսվում է ստանալ առաջիկա օրերին։

Այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ Airbus A320 օդանավի դիմավորման խորհրդանշական արարողությունը, որին ներկա էին ավիաընկերության ղեկավար անձնակազմը և գործընկերները։ Ներկաները ծանոթացան ընկերության վերջին ձեռքբերումներին, հնարավորություն ունեցան շրջել սրահում, լինել օդաչուական խցիկում, ուսումնասիրել օդանավի տեխնիկական հնարավորությունները։

Նշանավորելով ավիաընկերության նոր ձեռքբերումը՝ դիմավորման արարողության ընթացքում FlyOne Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը նշեց․ «Նավատորմի համալրումը ևս մեկ կարևոր քայլ է մեր ռազմավարության իրականացման ճանապարհին։ 2026 թվականին FlyOne Armenia-ն իրականացրել է ևս 50 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում՝ նավատորմի թարմացման և ընկերության գործառնական ռեսուրսների ընդլայնման նպատակով։ Այս ներդրումով ևս երկու ինքնաթիռ 2026 թվականի ընթացքում կհամալրեն նավատորմը: Մեր նպատակն է շարունակաբար ամրապնդել Հայաստանի ավիացիոն անկախությունը, ապահովել շուկայում առողջ մրցակցություն և գների կայունություն ուղևորների համար։ Մեր հաջողության հիմքում աշխատանքի նկատմամբ նվիրումն է, հայրենիքի նկատմամբ սերը և Հայաստանի տնտեսության հանդեպ պատասխանատվությունը»։

2026 թվականին FlyOne Armenia-ի սեփական օդանավերի թիվը կհասնի 10-ի, իսկ ընդհանուր շահագործվող օդանավերի թիվը՝ 13-ի։

Նավատորմի ընդլայնումը կնպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը, զբոսաշրջության աճին ու աշխատաշուկայի ընդլայնմանը։ Նոր օդանավերի շահագործման արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 300 նոր աշխատատեղ։

Արդեն բացվել են նոր թռիչքային ուղղություններ․ 2026 թվականի ապրիլից՝ Ամստերդամ, Վիեննա, Սամարա, մայիսից՝ Կազան, հունիսից՝ Ալիկանտե։ Ընկերությունը շարունակելու է ակտիվ քաղաքականությունը՝ ապահովելով հասանելի ճամփորդություն՝ բարձրորակ ծառայությունով։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է