Լրահոս 24/7
26.02.2026

​«Ի՞նչ էր ասել վարչապետը և ի՞նչ են «հիշում» ընդդիմադիր լրատվամիջոցները». Արման Եղոյան

​«Ի՞նչ էր ասել վարչապետը և ի՞նչ են «հիշում» ընդդիմադիր լրատվամիջոցները». Արման Եղոյան

Ընդդիմությունն ու ընդդիմադիր լրատվամիջոցները էլի խուճապի մեջ են։) էլի հիշել են վարչապետի անցած տարվա դեկտեմբերի 3֊ի ելույթը, բայց լավ չեն հիշել։ Էս երեք ամսվա ծամած ծամոնը ականջների հետևից հանել ու էլի անհոգնել ծամում են ֊ թե բա վարչապետը երեք ամիս առաջ ասել էր, թե թոշակառուն չգիտի ոնց ծախսի 10 000 դրամը, իսկ հիմա բարձրացնում է թոշակը մինչև 10 000 դրամով։ Այս մասին գրել է Արման Եղոյանը և կից ներկայացրել տեսանյութ։

Իսկ ի՞նչ էր իրականում ասել վարչապետը երեք ամիս առաջ։
Ասել էր. (բառացի մեջբերում) «Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ լավ, թոշակառուների թոշակն ամսական 10 400 դրամով ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն, այդ գումարն ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, խոսքն այս դեպքում 65 պլյուս տարեկան թոշակառուների մասին է, որ մարդկանց առաջնային ծախսն առողջապահությունն է: Հիմա, հետևաբար, ինչո՞ւ մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այն ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԻ ԻՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ` գնա դեղատուն այլ բան գնի, քան պետք է գնի, գնա ստանա այն բուժծառայությունը, քան պետք է ստանա: Մենք այդ 10 000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ, ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է, մեծ հավանականությամբ, ոչ թե 10000, այլ գուցե 20, գուցե 30, գուցե 40, գուցե 50 հազար, գուցե 100 հազար, գուցե 500 հազար դրամի ծառայություն։»

Այսինքն, վարչապետը նախ ասել էր, որ առողջապահությունը թոշակառուի ծախսերի հիմնական ուղղություններից մեկն է և վերջինս ավելացված թոշակը նախ և առաջ ծախսելու է հենց այդ ուղղությամբ։ Հետո ավելացրել, որ եթե այդ գումարը ծախսվելու է առողջապահության վրա, ավելի լավ է, որ այն տնօրինեն հենց առողջապահական կազմակերպությունները, որպեսզի վերջիններս ավելի թիրախային և անգամներով ավելի շատ գումար կարողանան ծախսել մարդու առողջապահության վրա։

Վարչապետը չի ասել, թե թոշակառուն չգիտի, թե ինչպես ծախսել 10 000 դրամը, ինչպես երեք ամիս շարունակ կրկնում են վարձու գրչակները, այլ ասել է, որ մարդը չգիտի, թե ինչպես կարող է 10 000 դրամը ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ։ Իսկ կներեք, ի՞նչն է սխալ ասել, ձեզանից ո՞վ գիտի, թե ինչպես է հնարավոր 10 000 դրամը արդյունավետ օգտագործել առողջապահության վրա։ Դրա համար էլ առողջապահության համար նախատեսված ծախսերը կանի պետությունը` դրանով թեթևացնելով թոշակոռուի բեռը և, ի հավելումն դրա, նաև մինչև 10 000 դրամ կավելացնի թոշակը, ի՞նչ բարդ բա կա այստեղ հասկանալու կամ ինչ հակասություն կա այս երկու մտքերի միջև։ Թե՞ դուք վճարվում եք չհասկանալու համար։ Ես հասկամում եմ, որ մեր գաստրոլյոր փրկիչները հայերենին լավ չեն տիրապետում, բայց տեսա նաև, որ հայերենին լավ տիրապետող բազմաթիվ լրագրողներ էլ լավ չեն հասկացել այս ոչ այնքան բարդ միտքը։ Միայն Սիվիլնեթի մոտ տեսա վարչապետի ամբողջական խոսքի մեջբերումը, մյուսներն ուղղակի կտրել էին այս մտքի առաջին նախադասությունը և դա դժվար է պատահականություն կամ ֆունկցիոնալ անգրագիտության հետևանք համարել։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է