Լրահոս 24/7
26.02.2026

«Ակադեմիական քաղաքի» բուն շինարարությունը նախատեսում ենք մեկնարկել 2027-ից. Ժաննա Անդրեասյան

«Ակադեմիական քաղաքի» բուն շինարարությունը նախատեսում ենք մեկնարկել 2027-ից. Ժաննա Անդրեասյան

«Այժմ գտնվում ենք մի փուլում, երբ կատարված աշխատանքը հնարավոր է դարձնում հայեցակարգը հաստատել լրամշակված խմբագրությամբ՝ շատ ավելի հստակ և տեսանելի դարձնելով մեր առաջիկա անելիքները»,-կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին կառավարությունը հաստատել էր Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը:

Նախարարը հայտարարեց, թե սկզբից կարևորել են, որ ծրագիրը մշակվի միջազգային լավագույն փորձի հիման վրա և համապատասխանի ժամանակակից քաղաքաշինական, կրթական և տեխնոլոգիական չափանիշներին և դրա համատեքստում գերմանական GMP ճարտարապետական կազմակերպության կողմից մշակվել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը, որը ներկայացվել է համալիր փորձաքննության և հաստատման։

Նրա խոսքով՝ գերմանական մեկ այլ խորհրդատվական կազմակերպություն մշակել է քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը՝ ռիսկերի կառավարման ամբողջական շտեմարանի և գործողությունների ծրագրի ձևավորման նպատակով և այժմ այն փուլն է, որ

GMP կազմակերպության կողմից մշակվել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը, և այն ներկայացվել է օրենսդրությանը համապատասխան համալիր փորձաքննության և հաստատման:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց, որ իտալական «Սիստեմատիկա» կազմակերպության կողմից իրականացվել է տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ ուսումնասիրությունը, որը դարձել է ծրագրի հատվածը, «ԹՈՒՄ Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից մշակվել է ինչպես տեխնոլոգիական կլաստերի ձևավորման, այնպես էլ «Ակադեմիական քաղաքի» կառավարման համակարգը և ներկայում «Էրնսթ ընդ Յանգ» կազմակերպությունը ավարտում է ծրագրի ֆինանսական իրագործելիության, կենսունակության և ներդրումային հնարավորությունների վերլուծության աշխատանքը, որը մարտի ընթացքում պատրաստ կլինի։

«Բացի դրանից՝ մենք հեղինակավոր բուհերի հետ համագործակցությամբ իրականացնում ենք կրթական կլաստերի ձևավորման, արվեստի կլաստերի բովանդակության և կառուցվածքի մշակման, արդեն իսկ նաև Քեմբրիջի հետ բանակցում ենք՝ դասական կլաստերի ուղղությամբ ներգրավելու: Կատարված աշխատանքների հիման վրա հայեցակարգն ամբողջությամբ վերանայվել է, և այժմ ներկայացված նախագծով սահմանվում են Ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը, հիմնարար սկզբունքները և թիրախները, ծրագրի կառավարման նկարագիրը, կազմակերպական կառուցվածքը և կլաստերների ընդհանուր մոդելը ու նկարագրերը, տեղադիրքը, ենթակառուցվածքները և տարածքի զարգացման սկզբունքները»,- ասաց Ավանեսյանը:

Ըստ նրա՝ Ակադեմիական քաղաքի» շրջանակներում ներգրավվում են նաև տաղանդների զարգացման ծրագիրը, որի ընդունմամբ կմեկնարկեն հանրապետությունում տաղանդների բացահայտմանը և զարգացմանը միտված աշխատանքները:

«Տաղանդների զարգացման ծրագիրն իրականցվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով ապահովել «Ակադեմիական քաղաքի» էության հստակ և ճիշտ հաղորդակցությունը և դրա նկատմամբ նաև հանրային բովանդակային վերաբերմունքի ձևավորումը»,-հայտնեց նախարարը՝ տեղեկացնելով, որ հայեցակարգում նկարագրվում է նաև ծրագրի իրականացման ֆինանսական ռազմավարության մշակման գործընթացը, որը ներդրումային հնարավորությունների և մասնավոր հատվածի ընդգրկվածության ուղղությունը կապահովի:

Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև իրականացման փուլային ռազմավարության նկարագրությունը, և հայեցակարգը համալրվել է նորացված ժամանակացույցով և փուլերի նկարագրով, ինչը հստակեցնում է նաև իրագործման ընթացքից ակնկալիքները, և առանձին նկարագրություն է ընկնում հաշվետվողականության համակարգի մասով, որն էլ երաշխավորելու է ծրագրի իրականացման թափանցիկությունը և հանրային վստահությունը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց,որ բուն շինարարական աշխատանքները նախատեսում են մեկնարկել 2027 թվականից և առաջին փուլում կկառուցվեն մինչև 4250 ուսանողների հյուրընկալելու տարողություն ունեցող ուսանողական կացարաններ, հանրային նշանակության մշակութային բազմաֆունկցիոնալ համերգասրահի, համաժողովների կենտրոնը, որի ընդհանուր ծավալը կլինի ավելի քան 74000 քմ, ավելի քան 628 հազար քմ ընդհանուր մակերեսով տեխնոլոգիական կլաստերի կառույցով:

«2.7 հա տարածք մաքրվել է աղբից, և շուրջ 10 հազար խմ աղբ հանվել է տարածքից, ինչը հնարավորություն է տալիս, որ այս նախապատրաստական աշխատանքներից հետո կարողանանք մեկնարկել բուն գետնի վրա ենթակառուցվածքների հետ կապված գործերը»,-ասաց ԿԳՄՍ նախարարը:

Կառավարությունը առնց դեմ ձայների հաստատեց «Ակադեմիական քաղաքի» զարգացման հայեցակարգը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է