Լրահոս 24/7
26.02.2026

Գրեթե բոլոր կենսաթոշակները կբարձրանան 10.000 դրամով, իսկ որոշները՝ ավելի. Թորոսյան

Գրեթե բոլոր կենսաթոշակները կբարձրանան 10.000 դրամով, իսկ որոշները՝ ավելի. Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով կենսաթոշակների բարձրացման հարցին, նշել է՝ կառավարությունն ունի 2021–2022 թվականների ծրագիր, որն իրականացնում է։ Նրա խոսքով՝ Կառավարության կողմից իրականացվող յուրաքանչյուր գործողություն լեգիտիմ է և տեղավորվում է այդ ծրագրի շրջանակներում։

«Ինչ վերաբերում է մինչ այս չիրականացնելուն, ապա մենք կենսաթոշակներն ու նպաստները բարձրացրել ենք այլ եղանակով՝ հետվճարի մեխանիզմով։ Մինչ այդ, մի քանի տարի առաջ նույնպես եղել են ուղիղ բարձրացումներ։ Մեր բազմաթիվ կենսաթոշակառուներին տրամադրվել են նաև այլ արտոնություններ, օրինակ՝ առողջության ապահովագրություն և այլն»,-նշեց նա։

Ըստ նրա՝ եղել են նաև այլ օբյեկտիվ հանգամանքներ, օրինակ՝ 2025 թվականի տնտեսական աճը, որոնք հիմք են հանդիսացել հակաբյուջետային քաղաքականության վերաբերյալ այլ հետևություններ անելու, ինչպես նաև որոշումներ կայացնելու. «Մինչ այդ նման որոշումները ավելի ռիսկային էին, և հենց դրանով պայմանավորված է կայացվել որոշում, ըստ որի՝ գրեթե բոլոր կենսաթոշակները կբարձրանան 10.000 դրամով, իսկ որոշները՝ ավելի»։

«Շատ քիչ դեպքերում կենսաթոշակները կբարձրանան 7000–8000 դրամով՝ երբ տվյալ անձինք արդեն իսկ միջինից մոտ երկու անգամ բարձր կենսաթոշակ են ստանում»,-հավելեց նա։

Իսկ այս հարցերի լուծման համար անհրաժեշտ է 80 միլիարդ դրամ, որն, ըստ Թորոսյանի, կա, և վերաբաշխումների միջոցով դրանք կուղղվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջե։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է