Լրահոս 24/7
26.02.2026

ՀԷՑ-ում անջատումների տևողությունը նվազել է շուրջ 25%-ով. Պետրոսյան

ՀԷՑ-ում անջատումների տևողությունը նվազել է շուրջ 25%-ով. Պետրոսյան

ՀԵՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Երեկ «Տաշիր կապիտալ» ՓԲԸ տնօրեն, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ շփման ընթացքում բառացի հայտարարել է. «ինչ վերաբերում է էլեկտրականությանը. վերջին 4 ամիսների ընթացքում՝ անցած տարվա համեմատ, Հայաստանում անջատումների քանակը բարձրացել է 40%-ով։ Մենք ունենք տոտալ կոլապս էլեկտրաէներգիայի ոլորտում նույնպես՝ 40%-ով աճ էլեկտրաէներգիայի անջատումների մեջ…»։

Ստորեւ ներկայացնում եմ վերջին 4 ամիսներին ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի անջատումների միջին տեւողության (վթարների վերացման) պաշտոնական վիճակագրությունը՝ անցյալ տարվա նույն ամիսների համեմատությամբ (դեռեւս փետրվարն ամփոփված չէ)։

Անջատումների միջին տեւողությունը (րոպե).
2024թ. Հոկտեմբեր – 71,56ր
2025թ. Հոկտեմբեր – 52,99ր
2024թ. Նոյեմբեր – 73,31ր
2025թ. Նոյեմբեր – 45,70ր
2024թ. Դեկտեմբեր – 79,04ր
2025թ. Դեկտեմբեր – 69,98ր
2025թ. Հունվար – 57,33ր
2026թ. Հունվար – 57,21ր

Նշված վիճակագրությամբ ակնհայտ է դառնում, որ վերջին 4 ամիսներին (ժամանակավոր կառավարչի գործունեության շրջանում) ՀԷՑ-ի բաշխման ցանցում հոսանքազրկումների ընդհանրացված միջին տեւողությունը կազմում է 56,47 րոպե, իսկ նախորդ շրջանի նույն ամիսների կտրվածքով ցուցանիշը եղել է 70,31 րոպե. այսինքն՝ իրենց կառավարման շրջանում էլեկտրաէներգիայի անջատումների միջին տեւողությունը ավելին է եղել շուրջ 25%-ով։

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի անջատումների՝ կոնկրետ քանակական ցուցանիշներին, ապա դրանց մասով պաշտոնական տեղեկատվությունը կհանրայնացնեմ քիչ ավելի ուշ, այս պահին իրականացվում են համալիր վերլուծություններ, քանի որ, որքան էլ որ զարմանալի թվա, անցած շրջանում՝ մինչեւ ՀԾԿՀ կողմից վարչական վարույթի հարուցումը, ՀԷՑ-ում ոչ բոլոր վթարներն են պաշտոնապես հաշվառվել եւ փաստաթղթավորվել՝ դրանով ՀԾԿՀ-ին եւ մեր հանրությանը ներկայացնելով ակնհայտ խեղաթյուրված եւ ոչ հավաստի հաշվետվություններ։

Հիշեցնեմ, որ ՀԾԿՀ կողմից հարուցված վարչական վարույթի ավարտին ՀԷՑ-ին բաշխման լիցենզիայից զրկելու 6 հիմնավոր պատճառներից մեկն էլ հենց այդ պաշտոնական Հաշվետվությունների աղավաղված եւ ոչ արժանահավատ լինելու հանգամանքն էր հանդիսանում, ինչը հաստատվել է նաեւ ՀԾԿՀ կողմից հատուկ այդ նպատակով իրականացված մոնիթորինգի արդյունքում։

Եվ վերջապես, կրկին անգամ կոչ եմ անում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահին՝ այլեւս չանսալ ղազինյանական մանիպուլատիվ եւ խեղաթյուրված ապատեղեկատվությանը (վերջինս սեփականատերերին իր ուրույն ճշմարտացիությունն ապացուցելու սեփական խնդիրներն ունի), այլ որպես ՀԷՑ-ի կառավարման կանոնադրային մարմիններից՝ դեռեւս մեկի ղեկավար, պաշտոնական հարցում անել ՀԷՑ-ին եւ ստանալ հավաստի ու պատշաճ փաստաթղթավորված տեղեկատվություն։

Այլապես տպավորությունն ավելի է խորանում, որ ինչպես ժամանակին չեք տիրապետել իրերի իրական դրվածքին հանրային ծառայությունների կարգավորման տիրույթում գործող, բնական մենաշնորհային դիրքով օժտված, ազգային հարստություն հանդիսացող՝ էներգետիկ-ռազմավարական նշանակության ՀԷՑ-ում (կամ առնվազն՝ տնտեսապես այդպես ավելի «ձեռնտու» էր), այդպես էլ մինչ օրս փորձում եք ձեւացնել, թե իբր ՀԷՑ-ի մասով դեռեւս «թեմայի մեջ եք»…

Հ.Գ. Էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ վերջին ամիսների ընթացքում ընդհատումների պաշտոնական վիճակագրությունը՝ հաջորդիվ։

Լրահոս
«Դուռը փակված չէ». միջնորդները շտապում են վերակենդանացնել ԱՄՆ-Իրան բանակցությունները
17:03
«Դուռը փակված չէ». միջնորդները շտապում են վերակենդանացնել ԱՄՆ-Իրան բանակցությունները
Իրանից հետո Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է. Ֆիդան
16:52
Իրանից հետո Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է. Ֆիդան
Երբ ընդամենը մեկ քայլ էինք հեռու, բախվեցինք առավելապաշտության. Արաղչի
16:28
Երբ ընդամենը մեկ քայլ էինք հեռու, բախվեցինք առավելապաշտության. Արաղչի
Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից
16:13
Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից
Միայն կարողանում են քանդել, հանձնել, սպառնալ սեփական ժողովրդին, տուգանել ու կալանավորել․ պատգամավոր
15:58
Միայն կարողանում են քանդել, հանձնել, սպառնալ սեփական ժողովրդին, տուգանել ու կալանավորել․ պատգամավոր
Ֆասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ը
15:51
Ֆասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ը
Տրանսպորտում չվճարելը պետք է լինի պախարակելի և ամոթալի. Ավինյան
15:33
Տրանսպորտում չվճարելը պետք է լինի պախարակելի և ամոթալի. Ավինյան
Ընտրությունների առաջադրումներն այսօրվանից մեկնարկել են
15:30
Ընտրությունների առաջադրումներն այսօրվանից մեկնարկել են
Թուրքիան ձգտում է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը․ Ֆիդան
14:59
Թուրքիան ձգտում է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը․ Ֆիդան
ՀՀ–ն իր առաջ ունի հորիզոններ, որոնք պատմության ընթացքում չի ունեցել. վարչապետ
14:34
ՀՀ–ն իր առաջ ունի հորիզոններ, որոնք պատմության ընթացքում չի ունեցել. վարչապետ
Հույս ունենք՝ Հունգարիայի նոր ղեկավարության հետ շարունակել կոնտակտները. Պեսկով
14:19
Հույս ունենք՝ Հունգարիայի նոր ղեկավարության հետ շարունակել կոնտակտները. Պեսկով
Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը․ Փաշինյան
14:08
Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը․ Փաշինյան
Ռուբեն Մեհրաբյան. «Զգո՛ւյշ եղեք համեմատությունների հետ. Հունգարիայում հաղթել է իրական ընդդիմությունը»
13:49
Ռուբեն Մեհրաբյան. «Զգո՛ւյշ եղեք համեմատությունների հետ. Հունգարիայում հաղթել է իրական ընդդիմությունը»
Չկա հնարավորություն կամ պետություն, որ կարողանա կազմակերպել 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցում ՀՀ-ում. Քոչինյան
13:21
Չկա հնարավորություն կամ պետություն, որ կարողանա կազմակերպել 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցում ՀՀ-ում. Քոչինյան
Արևմտյան զենքը կդառնա ռուսական ավար, իսկ Հայաստանը՝ փակ դռների առաջ կանգնած մենակյաց
13:00
Արևմտյան զենքը կդառնա ռուսական ավար, իսկ Հայաստանը՝ փակ դռների առաջ կանգնած մենակյաց