Լրահոս 24/7
27.02.2026

Հայրումյանն ահազանգում է առողջ ծառի հատման մասին, Բեգոյանն արձագանքում է. «Ո՞վ է Հայրումյանը, որ որոշի՝ ծառը կենսունակ է, թե՝ ոչ»

Հայրումյանն ահազանգում է առողջ ծառի հատման մասին, Բեգոյանն արձագանքում է. «Ո՞վ է Հայրումյանը, որ որոշի՝ ծառը կենսունակ է, թե՝ ոչ»

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ նշելով, թե Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակում է համատարած ծառասպանդը։ Նա տեղադրել է Ալեք Մանուկյան 7 հասցեում գտնվող ծառի լուսանկարը, կից գրելով, թե լիովին առողջ, կանաչ ու փարթամ ծառը հատել են։

Aysor.am-ը զրուցեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ, տեղեկանալու, թե ինչո՞ւ են հատվել ծառերը, կենսունա՞կ են դրանք, թե՞ ոչ։

«Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ծառը հատվել է մեր կողմից»,-ասաց Բեգոյանը, ապա ավելացրեց. «Հայումյանն ո՞վ է, որ փորձում է բնութագիր տալ ծառի կենսունակ լինելու կամ չլինելու մասին։ Իր ո՞ր գիտելիքների հիման վրա է այդ տղան նման եզրակացություն տալիս, և լրատվականներն էլ, իհարկե, դա ընդունում են որպես հիմք և տիրաժավորում։

Հայրումյանն իր ո՞ր գիտելիքների հիման վրա է արտահայտություն անում, թե կենսունակ ծառ է հատվել։ Ասենք, եթե Տնտեսագիտական համալսարանի, չգիտեմ, օրինակ, «հաշվապահական հաշվառում» ավարտածը պիտի որոշի ծառը կենսունակ է, թե՝ չէ, ուրեմն ողբալի է մեր վիճակը։ Հայրումյանը ոչ մեկն է կանաչապատման ոլորտում։ Հետևաբար, նրա որևիցե մեկնաբանության՝ ծառը կենսունակ է, թե կենսունակ չի, կոչ եմ անում ուշադրություն չդարձնել։

Նա, հաշվի առնելով մարդկանց մեծ ուշադրությունը դեպի բնությունը, մարդկանց ենթարկում է սթրեսի, շատ դեպքերում չնկարելով էդ նույն ծառերն այնպես, ինչպես որ կան»։

Արմեն Բեգոյանը կոչ արեց այցելել այդ բակ, տեսնել, թե ինչու է հատվել ծառը։

«Դուք այնտեղ կտեսնեք մի մեծ աղբակույտ, հողակույտ, ավազակույտ, որի մեջ այդ ծառը ժամանակին աճել է։ Ինչ-որ մեկն այդտեղ մի 10 տարի առաջ ավտոտնակների շինարարություն է արել, այդ հողազանգվածը թողել է, դրա վրա էլ այդ ծառն աճել է։ Եթե նայեք, կտեսնեք, որ ծառն օդի մեջ է, այն արդեն ուներ համապատասխան թեքվածություն։ Մենք վաղուց էինք ուզում կտրել այդ ծառը, ծառահատման տոմսը վաղուց պատրաստ էր, ուղղակի ծանրաբեռնվածությունից ելնելով անընդհատ հապաղում էինք։

Բնակիչները բարձրաձայնել էին այդ մասին, մասնագետները ևս մեկ անգամ այցելեցին, և մտածեցինք, որ արդեն այդ հողակույտն էլ չի կարողանում այդ ծառը պահել, հետևաբար, հաշված օրերի, շաբաթների հարց է, որ ծառը կարող է տապալվել։ Հետևաբար, այդ հողակույտի վրա ինքնաճ ծառը, որի արմատները ընդհանրապես գրունտի մեջ չեն, հատվել է»։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ եթե ՀՈԱԿ-ն է հատում ինչ-որ ծառ, ուրեմն կա դրա անհրաժեշտությունը։

«Այդ ՀՈԱԿ-ում աշխատում են բազմաթիվ գիտնականներ, բուսաբանության հետ կապ ունեցող գիտնականներ, ինչը շատ կարևոր է, և, հետևաբար, եթե որոշել են, որ դա հատելու է, ուրեմն ոչ-ոք մեզնից ավելի շատ թող չմտածի Երևանի ծառերի մասին։ Եթե մեր ՀՈԱԿ-ը որևիցե ծառ է հատել, ապա հատվել է ծառահատման տոմսով, այդ տոմսն ուսումնասիրվել է կազմակերպության դենդրոլոգների կողմից, հաստատվել է գլխավոր դենդրոլոգի կողմից։ Միայն դրանից հետո հաստատվել է իմ կողմից և դարձել է ծառահատման տոմս, հետևաբար, ոչ մի Հայրումյան, ոչ մի տնտեսագետ, ոչ մի ոսկերիչ, ամենայն հարգանքով բոլորի մասնագիտություններին, կամ ոչ մի մանկաբույժ չի կարող գնահատական տալ, ծառը կենսունակ էր, թե՝ ոչ»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է