Լրահոս 24/7
27.02.2026

Ֆրանսիական «Le Point» պարբերականի անվան տակ Հայաստանի մասին ապատեղեկատվություն է տարածվում X-ում

Ֆրանսիական «Le Point» պարբերականի անվան տակ Հայաստանի մասին ապատեղեկատվություն է տարածվում X-ում

«X» (Twitter) սոցիալական հարթակում դարձյալ հայաստանյան քաղաքական դաշտը թիրախավորող կեղծ տեղեկություններ են տարածվում։ Առաջին հայացքից բոտային հաշիվը հրապարակել է մի տեսանյութ, որի վրա ֆրանսիական հայտնի պարբերականի անունն է՝ «Le Point», իսկ դրա ենթագրերում նշվում է, թե իբրև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների 70 տոկոսը դիմել են Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու համար։ «Սա Ֆրանսիայի ուղիղ միջամտությունն է Հայաստանի քաղաքական կյանքին։ Նույն իրավիճակը եղել է նաև Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից առաջ»,- կարդում ենք այդ տեսանյութի ենթագրերում։ Տեսանյութը X-ում լայն տարածում էր գտել։

Ֆրանսիայի քաղաքացիության համար դիմելու մասին 

ՔՊ կուսակցության անդամների 70 տոկոսի՝ Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու համար դիմելու մասին տեղեկություն չկա, այդ մասին հայաստանյան քաղաքական դաշտում նույնիսկ խոսակցություն չի եղել, որևէ աղբյուր այդ մասին չի գրել։ 

Ի դեպ, «Le Point»-ը հաճախ է եղել նման ապատեղեկատվական արշավների գործիք․ որոշ ժամանակ առաջ էլ այս լրատվամիջոցի լոգոյով տեղեկություն է տարածվել, թե իբրև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի երգիծանկարները հայտնվել են շենքերի վրա։ Այդ տեղեկությունը, սակայն, ֆրանսիացի փաստեր ստուգողները հերքել էին։ 

Հայաստանը՝ ապատեղեկատվական արշավների թիրախում 

Տեսանյութը տարածվել է X-ի ակնհայտ բոտային անհայտ հաշվի միջոցով, որն ունի կասկածելի ակտիվություն․ սրանից առաջ նախավերջին փոսթը եղել է 2012 թվականին իսպաներենով։ Կեղծիքի տարածման այս ձևը ունի ապատեղեկատվական «Storm-1516» արշավին բնորոշ հատկանիշներ․ այս ցանցը, որը ակտիվ է 2023-ից, մասնագիտացած է «սուտ սենսացիաների» ստեղծման մեջ, որոնք մատուցվում են որպես լրագրողական հետաքննություններ կամ բացահայտումներ: Եվ բացի այդ, «Storm-1516»-ն ավելի շատ կենտրոնացած է սոցցանցերում (X, Telegram) տարածվող կարճ, կեղծ ու նաև էմոցիոնալ բովանդակությամբ տեսանյութերի վրա:

Արտաքին ինֆորմացիոն ազդեցությունների դեմ պայքարի ֆրանսիական VIGINUM կենտրոնը (ֆրանս.՝ Service de vigilance et de protection contre les ingérences numériques étrangères) զեկույց էր հրապարակել այս ապատեղեկատվական արշավի՝ Storm 1516 մասին: Վերջինը «տեղեկատվական միջամտության օպերացիոն համակարգ» (Information manipulation set) է կամ ցանց, որը կենտրոնացած է տեղեկատվական, քարոզչական ազդեցություն կիրառելու վրա։

Ավելի վաղ, FIP.am-ը գրել էր նաև ապատեղեկատվական մեկ այլ արշավի մասին, որը ստացել էր «Doppelgänger» անվանումը («Դոպելգենգեր»)․ այս դեպքում ստեղծվում են կարճատև կյանք ունեցող կայքեր, կրկնօրինակում կամ կլոնավորում են հեղինակավոր կայքը՝ օգտագործելով դրանց (օրինակ՝ Le Point, Le Monde, France 24) լոգոները և դիզայնը՝ կեղծ բովանդակությունը «լեգիտիմացնելու» համար:

Մատրյոշկա (Matryoshka) ցանցը նույնպես թիրախավորել է Հայաստանը՝ տարածելով AI-ով ստեղծված կեղծիքներ Նիկոլ Փաշինյանի մասին:

Ըստ VIGINUM-ի զեկույցի՝ այս տեղեկատվական օպերացիաների շրջանակում հիմնականում տարածվել են ռուսամետ, հակաարևմտյան նարատիվներ և կեղծ հրապարակումներ։ Այժմ արդեն այդ օպերացիաների թիրախում Հայաստանն է։ 

Վերջին շրջանում՝ 2025-ի ամռանից սկսած, մեծամասամբ պայմանավորված Հայաստանում նախընտրական ժամանակահատվածով, արձանագրվել է այս ցանցերի ակտիվացում հենց հայաստանյան թեմատիկայով: 

Այս արշավների հիմնական նպատակն է ստեղծել «տեղեկատվական քաոս» և թուլացնել վստահությունը ժողովրդավարական գործընթացների, պետական ինստիտուտների նկատմամբ: 

Այսպիսով, X-ում տարածվող տեսանյութը, ըստ որի՝ ՔՊ-ի անդամների 70%-ը դիմել է Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու համար, չի համապատասխանում իրականությանը։ Նման հրապարակում ֆրանսիական «Le Point» պարբերականում գոյություն չունի, իսկ տեսանյութում օգտագործվել է մանիպուլյատիվ լոգո և իրական անձանց անուններ՝ կեղծ բովանդակությանը վստահություն հաղորդելու նպատակով։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է