Լրահոս 24/7
03.03.2026

«Տուգանքը՝ լուծում չէ. երբ քաղաքը չի նախագծել լոգիստիկան, պատժում է առաքիչին»․ Վահրամ Միրաքյան

«Տուգանքը՝ լուծում չէ. երբ քաղաքը չի նախագծել լոգիստիկան, պատժում է առաքիչին»․ Վահրամ Միրաքյան

Մանթաշյանց գործարարների ակումբի համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանը անդրադարձել է Երևանում առաքիչների զանգվածային տուգանումների և վարորդական իրավունքներից զրկումների խնդրին։

—

Շուտով Երևանի բոլոր առաքիչները, առաքիչ/վաճառողները վարորդական իրավունքից կզրկվեն, հետևաբար՝ կզրկվեն նաև աշխատանքից։

Սա արդեն ոչ միայն ճանապարհային կարգապահության, այլ տնտեսական գործունեության և զբաղվածության հարց է։ Եթե մատակարարման շղթան խաթարվում է, դա ազդում է ամբողջ մանրածախ առևտրի համակարգի վրա՝ գների, մատակարարման արագության և բիզնեսի կայունության վրա։

Հայաստանում չկա ոչ մի չափորոշիչ, թե ինչպես պետք է լինեն մեքենաների մուտքն ու ելքը դեպի պահեստային տարածքներ, ինչ չափորոշիչներ պետք է ունենան շենքերի տակի խանութները կամ ընդհանրապես՝ խանութները և այլն։

Քաղաքաշինական նորմերի բացակայությունը կամ հնացած լինելը նշանակում է, որ լոգիստիկան երբեք չի եղել նախագծման փուլում մտածված բաղադրիչ։ Մինչդեռ զարգացած քաղաքներում շինարարական թույլտվություն ստանալու համար պարտադիր է ներկայացնել նաև մատակարարման և բեռնաթափման կազմակերպման սխեմա։

Քանի որ չափորոշիչներ չկան ու չեն եղել, մարդիկ վերջին 30 տարիներին ոնց կարողացել են էնպես էլ կառուցել են իրենց առևտրի կետերը։

Այսինքն՝ ստեղծվել է կառուցվածքային քաոս, որի պատասխանատվությունը համակարգային է, ոչ թե առանձին խանութի կամ առաքիչի։

Մինչև վերջերս ոլորտում տրամաբանությունն էր գործում՝ պետությունը հասկանում էր, որ ինքն է պատասխանատուն էս խառնաշփոթի համար, որ 30 տարի ում ոնց ասես թույլատրել է խանութներ ու պահեստներ սարքեն, հետևաբար հիմա էլ առաքիչների մեքենաները ոնց ասես մոտենում են էդ խանութներին ու պահեստներին, այդ թվում՝ խախտումներով ու պետությունն էլ իր կողմից չէր տուգանում էդ մարդկանց, ըմբռնումով էր մոտենում։

Հիմա չգիտեմ ինչ է փոխվել, պետությունն էլի պատճառներին ու պատմությանը չնայելով սկսել է պայքարել հետևանքների դեմ՝ տուգանում է բոլոր առաքիչներին, որոնք ճանապարհային երթևեկության կանոններ են խախտում ապրանքներ մատակարարելիս, ասենք մայթին են կանգնեցնում մեքենան, մայթով են անցնում և այլ նման բաներ։ Նորից եմ ասում՝ ուրիշ տարբերակ չունեն հիմնականում, քանի որ պետությունը չունի մշակված չափանիշ, թե ոնց պետք է լինեն մատակարարման պայմանները շինարարության դեպքում, 30 տարի ոչինչ չի վերահսկել, ով ոնց ուզել կառուցել է։

Սա դասական իրավիճակ է, երբ կանոնների խստացումը կատարվում է առանց ինստիտուցիոնալ հիմքի ստեղծման։

Տուգանքը դառնում է նպատակ, ոչ թե միջոց։

Հիմա էլի առանց երկար լուծումներ մտածելու սկսել են տուգանել, հա հասկանում եմ որ տուգանելու համար մտածելու կարիք չկա, բայց դե պետք է փորձել գոնե։

Օրինակ, կարող են ժամ սահմանել, որ առաքիչները միայն այդ ժամերին մատակարարում անեն, ոնց որ շատ երկրներում։ Ասենք առավոտյան 6-9-ի հատվածում, կամ՝ առաքիչների մեքենաներին մատակարարման ժամանակ թույլատրեն կանգնել անթույլատրելի վայրում սահմանափակ ժամանակ, ասենք 30 րոպե մաքսիմում կամ մշակեն չափանիշեր, թե ոնց պետք է կահավորված լինեն խանութների պահեստավորման հատվածները, որ առաքումների դեպքում ստիպված չլինեն խախտումներ անել, ժամանակ ու ֆինանսական աջակցություն տրամադրեն (օրինակ հարկային արտոնության տեսքով, քանի որ պետությունն է ժամանակին թույլատրել էդպես կառուցեն), որ խանութները փոփոխեն իրենց պայմանները ու դրանից հետո նոր սկսեն տուգանել և այլն։

Լոնդոնում և Փարիզում գործում են «առաքման պատուհաններ», որտեղ բեռնաթափումը թույլատրվում է կոնկրետ ժամային միջակայքերում։ Բեռլինում և Ամստերդամում գործում են հատուկ գծանշված կարճաժամկետ կանգառներ մատակարարումների համար։ Նյու Յորքում կան հատուկ գոտիներ, որտեղ առաքիչ մեքենաները կարող են սահմանափակ ժամանակով կանգնել՝ առանց տուգանքի։ Այս մոդելների հիմքում մեկ գաղափար է՝ քաղաքը պետք է ընդունի, որ առևտուրը չի կարող գործել առանց լոգիստիկայի, և լոգիստիկան պետք է նախագծված լինի, ոչ թե պատժված։ Մեր քաղաքը ոնց որ չի ընդունում, որ քաղաքը չի կարող գործել առանց լոգիստիկայի։

Եթե կանոնները ֆիզիկապես անհնար է պահպանել, ապա խնդիրը վարորդի վարքագիծը չէ, այլ կանոնների կիրառելիությունը։

Ամեն դեպքում ինչ որոշումներ էլ որ ընդունեն, արդեն բավական մեծ թվով առաքիչներ զրկվել են իրենց վարորդական իրավունքներից, իրենց էլ պետք է հետ վերադարձնեն վարորդական իրավունքները։

Եթե ուզում ենք կարգապահ քաղաք, պետք է նախ նախագծել այնպիսի միջավայր, որտեղ կանոնները պահպանելը հնարավոր է։ Հակառակ դեպքում տուգանքը դառնում է ոչ թե կարգավորման, այլ ինքնանպատակ ու անտրամաբանական պատժման կամ հարկահավաքության տարբերակ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է