Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է կատարել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ ընդգծելով, որ նրան որպես քաղաքական անցյալ է վերաբերվում։
«Սերժ Սարգսյան, որպես քաղաքական գործիչ, քաղաքական դաշտում գոյություն չունի և չի կարող ունենալ։ Այդ մարդը մերժված է, մերժված է մնալու պատմության մեջ։ Ինքը մերժվածն է»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը։













