Լրահոս 24/7
04.03.2026

Նոբելյան մրցանակակիրը ստեղծել է սարք, որը ջուր է ստանում չոր օդից

Նոբելյան մրցանակակիրը ստեղծել է սարք, որը ջուր է ստանում չոր օդից

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնել է, որ Նոբելյան մրցանակակիրը ստեղծել է սարք, որը ջուր է ստանում չոր օդից։

«Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի քիմիկոս Օմար Յագին մշակել է սարք, որը կարող է խմելու ջուր ստանալ անմիջապես օդից՝ առանց ջրամատակարարման համակարգին կամ էլեկտրական ցանցին միացված լինելու։ Տեխնոլոգիան հիմնված է մետաղաօրգանական շրջանակների (MOF) վրա, դրանք իրենցից ներկայացնում են սինթետիկ ծակոտկեն նյութեր, որոնք կարողանում են կլանել օդի խոնավության մոլեկուլները նույնիսկ շատ ցածր հարաբերական խոնավության պայմաններում։ Այդ նյութից ընդամենը մի քանի գրամի ընդհանուր մակերեսը համադրելի է ֆուտբոլային դաշտի մակերեսի հետ։ Ցերեկային ժամերին արևային ջերմությունը տաքացնում է նյութը, ինչի արդյունքում կուտակված խոնավությունը արտազատվում է գոլորշու տեսքով, որը հետո խտանում և վերածվում է հեղուկ ջրի։

Ի տարբերություն օդի սովորական չորացուցիչների, որոնք աշխատում են մինչև ցողի կետ սառեցնելու սկզբունքով, MOF տեխնոլոգիան արդյունավետ է նույնիսկ 20%-ից ցածր խոնավության պայմաններում, այսինքն՝ այնպիսի միջավայրում, որտեղ ավանդական մեթոդները գրեթե անարդյունավետ են։ Դաշտային փորձարկումները իրականացվել են Մոհավի անապատում, որտեղ մոտ 10% խոնավության պայմաններում սարքը երեք օրվա ընթացքում հավաքել է ավելի քան երկու լիտր ջուր։

Տեխնոլոգիայի արդյունաբերական տարբերակը, որը մշակում է Յագիի հիմնած Atoco ընկերությունը, չափերով համադրելի է 20 ոտնաչափ ծովային կոնտեյների հետ և նախատեսված է օրական մինչև 1000 լիտր ջուր արտադրելու համար։ Սարքը չի պահանջում ենթակառուցվածքներ և չի առաջացնում խտացված աղային մնացորդ (աղաջուր), ինչը բնորոշ է աղազերծման կայաններին։

Օմար Յագին 2025 թվականին արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի, այդ թվում՝ ռետիկուլյար քիմիայի ստեղծման համար՝ որպես գիտական ուղղություն, որի վրա հիմնված են MOF նյութերը։ Նրա համար այս նախագծի վրա աշխատելու շարժառիթներից մեկը անձնական փորձն էր․ Յագին մեծացել է Ամմանի պաղեստինյան թաղամասում, որտեղ ջուրը մատակարարվում էր ընդամենը երկու շաբաթը մեկ անգամ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ այսօր աշխարհում շուրջ երկու միլիարդ մարդ չունի անվտանգ խմելու ջրի հասանելիություն։ Յագին իր տեխնոլոգիան դիտարկում է որպես այս խնդրի դեցենտրալացված լուծում․ ապագայում փոքր տնային սարքերը կարող են ջուր ապահովել առանձին տնային տնտեսություններին՝ նույն սկզբունքով, ինչպես արևային վահանակները էներգետիկայի ոլորտում»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է