Լրահոս 24/7
04.03.2026

ՀՀ-ում խաղային ոլորտի վերաբերյալ անօրինական գովազդի տարածումն արգելված է

ՀՀ-ում խաղային ոլորտի վերաբերյալ անօրինական գովազդի տարածումն արգելված է

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանում արգելվում է շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, խաղասրահի, վիճակախաղի (այդ թվում՝ տոտալիզատորի), ինչպես նաև դրանց կազմակերպիչների վերաբերյալ ցանկացած տեսակի գովազդ։ Օրենսդրության համաձայն՝ գովազդի տեղադրումը թույլատվում է բացառապես համապատասխան կազմակերպչի պաշտոնական կայքում և խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորի (խաղասրահի, բուքմեյքերային գրասենյակի) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա։ Կոմիտեն ընդգծում է, որ տվյալ իրավակարգավորման խստագույն պահպանումը պարտադիր պահանջ է։

Սակայն վերջին շրջանում ՊԵԿ-ի կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ աճել են սահմանված արգելքների շրջանցման փորձերը։ Գովազդի արգելքը շրջանցվում է տարբեր մեխանիզմներով։

Եվ այսպես՝ սոցիալական ցանցերի օգտատերերի, բլոգերների, հայտնի մարզիկների, երգիչների կամ շոու բիզնեսի այլ ներկայացուցիչների կողմից պարբերաբար տարածվում են անուղղակի և քողարկված գովազդային բնույթի նյութեր։

Մասնավորապես՝

հանրային միջոցառումների ընթացքում կազմակերպվում են արարողակարգային գործողություններ, որոնց ընթացքում տեսանելիորեն ցուցադրվում են խաղային արտադրանք արտադրողի կամ կազմակերպչի անվանումները,
հանրային դեմքերը հագնում են հագուստ, կրում աքսեսուարներ կամ այլ պարագաներ՝ խաղային գործունեություն իրականացնող կազմակերպիչների անվանումներով կամ տարբերանշաններով,
տեսանյութերը, երաժշտական հոլովակները կամ այլ տեսալսողական նյութերը նկարահանվում են խաղատների կամ խաղասրահների տարածքներում՝ ընդգծված բրենդավորմամբ, և հետագայում տարածվում են հանրային հարթակներում։
ՊԵԿ-ը մատնանշում է, որ համացանցում զգալիորեն աճել են նաև այն դեպքերը, երբ օտարերկրյա պետություններում գործող կայքերն իրենց խաղային գործունեությունը գովազդում են ՀՀ տարածքում՝ ծառայություններ առաջարկելով ՀՀ քաղաքացիներին։ Գովազդի արգելքը շրջանցվում է տարբեր մեխանիզմներով, այդ թվում՝ անուղղակի գովազդային հաղորդագրությունների, թվային հարթակներում բոնուսային խթանող առաջարկների և քողարկված այլ ձևաչափերով։ Կոմիտեն կրկին շեշտում է, որ օտարերկրյա պետությունում լիցենզավորված լինելը չի ազատում տվյալ կազմակերպություններին կամ նրանց ներկայացուցիչներին ՀՀ տարածքում գործող օրենսդրության պահպանման պարտավորությունից։

Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված խաղային գործունեությամբ զբաղվող ընկերությունները ևս փորձում են տարատեսակ մեխանիզմների կիրառմամբ շրջանցել գովազդի արգելքը։

Կոմիտեն նախազգուշացնում է, որ խաղային ոլորտի գովազդն, իր բովանդակությամբ և մատուցման ձևաչափով, առաջացնում է արագ շահույթի խաբուսիկ պատկերացում՝ թերագնահատելով հնարավոր կորուստներն ու կախվածության զարգացման ռիսկերը։

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ուղղակի կամ անուղղակի ձևերով օրենսդրական արգելքի շրջանցումը՝ ներառյալ միջնորդավորված, քողարկված կամ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, ենթակա է իրավական գնահատման և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Կոմիտեն հորդորում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում խստագույնս պահպանել «Գովազդի մասին» ՀՀ օրենքի պահանջները, իսկ գովազդի արգելքի շրջանցման ցանկացած դեպքի մասին տեղեկացնել վերահսկող մարմնին (ՊԵԿ-ին)՝ 010 30-42-92 կամ 010-30-42-91 հեռախոսահամարներով։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է