Ռուսաստանը շնորհակալ է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքմենստանին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների անխոչընդոտ վերադարձն ապահովելու համար, ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«ՌԴ–ն կրկին խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակը։













