Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գրել է, որ Ամերիկան «դառնորեն կզղջա» այն նախադեպի համար, որը ստեղծել է՝ խորտակելով Հնդկական օվկիանոսում գտնվող իր նավը։
«ԱՄՆ-ն Իրանի սահմաններից 2000 կմ հեռու հարվածել է իրանական նավին, որը հնդկական նավատորմի հյուրն էր և ուներ 130 նավաստի։ ԱՄՆ-ն դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար»,- գրել է Արաղչին X-ի իր էջում։













