Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում։ Փաստաթղթի ստորագրման առաջարկը հավանության է արժանացավ կառավարության այսօրվա նիստում։
Ըստ համաձայնագրի՝ կողմերը կկարողանան տվյալներ փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ, այդ թվում՝ ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին հակազդելու նպատակով։
Կողմերից ոչ մեկը առանց մյուսի համաձայնության տեղեկություններ չի փոխանցի երրորդ երկրի։













