Լրահոս 24/7
05.03.2026

Մարտուն Գրիգորյանը հայտնել է, թե որ ուժի հետ կմասնակցի ընտրություններին

Մարտուն Գրիգորյանը հայտնել է, թե որ ուժի հետ կմասնակցի ընտրություններին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտնել է, որ առաջիկա ԱԺ ընտրություններին կմասնակցի ԲՀԿ ցուցակով։

«Սիրելի գյումրեցիներ, շիրակցիներ, հարգելի հայրենակիցներ

Շուտով խորհրդարանական ընտրություններ են, և այս օրերին կամաց-կամաց ձևավորվում են քաղաքական ուժերը և ներկայացնում իրենց տեսլականները։

Բնական է, շատերիդ հետաքրքրում է իմ դիրքորոշումը՝ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու եմ, թե ոչ։

Բոլորս հիշում ենք, որ 2025 թ. Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցել եմ նաև այն նպատակով, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չպիտի ունենա։

Հավասարակշռված, համառ և անկոտրում պայքարի արդյունքում բոլորս միասին հասանք նրան, որ ՔՊ-ն Գյումրիում չունեցավ իշխանություն։

Եվ այդ ճանապարհին ես, ընտանիքս ու թիմակիցներս բավականին ծանր ու լուրջ փորձությունների միջով անցանք և շարունակում ենք անցնել։ Գյումրու ընտրությունները լավագույն օրինակն են այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ այլևս ընտրություններով որևէ բան փոխել չի հաջողվելու։

Սիրելի հայրենակիցներ, գյումրեցին իր օրինակով ցույց տվեց, որ անհնարին ոչինչ չկա, ընդամենը պետք է գնալ ընտրատեղամաս, մասնակցել ընտրությանը և փոխել։

Հարգելի գյումրեցիներ, շիրակցիներ, բոլորդ գիտեք՝ ես և իմ թիմը գրեթե միշտ եղել ենք քաղաքական պայքարի մասնակից և այսօր բնական ու տրամաբանական է, որ ես պիտի մասնակցեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Թիմակիցներիս հետ այս օրերին եկանք այն որոշման, որ մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Ով իր հսկայական փորձով՝ համախմբվածության, համերաշխության մթնոլորտ ստեղծելով, մեծ հնարավորություններով, անձնական կապերով եղել և կմնա բոլոր ժամանակների այն քաղաքական գործիչն ու բարերարը, ով մեր երկրի մեծ ու փոքր գյուղերի ու քաղաքների հոգսով ու խնդրով ապրող ընկեր է։

Հընթացս կներկայացնեմ ու կհիշեցնեմ Գագիկ Ծառուկյանի և իմ՝ տարիների համատեղ իրականացրած այն հսկայածավալ աշխատանքները, որոնք ուղղված էին շիրակցու և գյումրեցու կյանքի որակի բարելավմանը։

Առաջիկայում կխոսենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրի դրույթներից, մասնավորապես՝ Շիրակի մարզին և Գյումրուն առնչվող ծրագրերից»,- հայտնել է նա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է