Լրահոս 24/7
08.03.2026

Կառավարությունում այսօր կանայք ներկայացված են ավելի, քան երբևէ․ Փաշինյանի ուղերձը

Կառավարությունում այսօր կանայք ներկայացված են ավելի, քան երբևէ․ Փաշինյանի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առիթով

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր,

շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առիթով։

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո մենք խոսում էինք մեր երկրում կանանց դերի մեծացման, հանրային կյանքում նրանց մասնակցության ընդլայնման մասին։

Այսօր դա իրողություն է։ Կանայք հսկայական մասնակցություն ունեն մեր երկրի կառավարման գործում. ներգրավված են քաղաքական եւ տնտեսական կյանքում՝ նախկինում չտեսնված ծավալով:

Ներքին գործերի նախարարություն, Արտաքին հետախուզության ծառայություն, Դատախազություն, Քրեակատարողական ծառայություն․ այս գերատեսչություններն այսօր կանայք են ղեկավարում, մի բան, որը ոչ միայն առաջին անգամ է մեր պատմության մեջ, այլեւ անհնարինի ժանրից կլիներ մեր նախահեղափոխական մտածողության մոդելներում։

Կառավարությունում այսօր կանայք ներկայացված են ավելի, քան երբեւէ, օրենսդիր մարմնում ներկայացված են ավելի, քան երբեւէ, դատաիրավական մարմիններում ներկայացված են ավելի, քան երբեւէ, Տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացված են ավելի, քան երբեւէ, զինվորական ծառայության մեջ ներկայացված են ավելի, քան երբեւէ, ոստիկանությունում ներկայացված են ավելի, քան երբեւէ, տնտեսական, քաղաքական, հանրային կյանքում ներկայացված են ավելի, քան երբեւէ, եւ սա նաեւ մեր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շնորհիվ, որը ոչ միայն երեխաներին ավելի լավ կրթություն ստանալու հնարավորություն է տալիս, այլեւ նրանց մայրիկներին հնարավորություն է տալիս աշխատել։

Սրան գումարվում է մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքի համար մայրերին տրվող նպաստի համակարգը․ Հեղափոխությունից հետո մենք ավելացրեցինք նպաստի չափերը եւ որոշակի բանաձեւերով ծրագրի շահառու դարձրեցինք բոլոր մայրերին։

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մեր երկիրը բոլորիդ աչքի առաջ հաջողություններ է գրանցում, եւ դա կապված է նաեւ մեր հանրային, պետական, տնտեսական կյանքում կանանց ներգրավվածության մեծացող աստիճանի հետ։ Կանայք հիմնականում չեն տրվում քրեական ենթամշակույթի ազդեցությանը, որի քայքայող նշանակությունը մեզանում գիտակցված չէ խորությամբ։ Այդ երեւույթի քայքայիչ ազդեցությունն է, որ խոչընդոտում է մեր տղաների առավել կրթամետ լինելուն, ինչը լրջագույն խնդիր է մեր իրականության մեջ։ Մյուս կողմից ուրախություն եմ ապրում՝ տեսնելով, թե մեր աղջիկները որքան կենտրոնացած են կրթության վրա, ինչը մեծացնում եւ մեծացնելու է նրանց մրցունակությունն աշխատանքի եւ կարիերայի մեջ։

Կրթության նկատմամբ աղջիկների այս ուրախալի ձգտումը կապված է նաեւ մի ցավալի փաստի հետ․ քրեական ենթամշակույթի ազդեցությամբ ոմանք մտածում են, թե կին լինելն ինքնին թերություն է, իսկ տղամարդ լինելն ինքնին առավելություն (այս մտածողությունն արգելակում է տղաների կրթական ձգտումները)։

Այս պայմաններում մեր աղջիկները մի կողմից մեկնարկային անհավասար պայմաններում են, մյուս կողմից ապացուցելու բան ունեն, եւ ապացուցում են, թե որքա՜ն տաղանդավոր են, որքա՜ն ուժեղ, որքա՜ն կամային, եւ այս ընթացքում ոչ միայն պահպանում եւ խնամում են իրենց գեղեցկությունը, այլեւ դառնում են ավելի ու ավելի գեղեցիկ, որովհետեւ սեփական ուժերի վրա վստահ կինն ինքնին գեղեցիկ է։

Այս ամենի համատեքստում, իհարկե, կա մի խնդիր, որը պետք է ռազմավարական մտորումների տեղիք տա։ Որքան շատ է հանրային, քաղաքական, տնտեսական կյանքում ներգրավված կինը, այնքան պակաս է հակված երեխա ունենալու, եւ սա մեծագույն խնդիր է մեր երկրի համար։

Մենք պետք է կարողանանք այնպիսի երկիր կառուցել, որտեղ առնվազն երեք երեխա ունենալը սովորական լինի յուրաքանչյուր կնոջ համար, բայց եւ չնշանակի պասիվացում, մեկուսացում հանրային, տնտեսական կյանքից։

Մենք հիմա նման երկիր ենք կառուցում․ մանկապարտեզների կառուցման մեր ծրագիրը, որը կշարունակվի նաեւ 2026–2031 թվականներին, մսուրային ծառայությունը լայնորեն հասանելի կդարձնի ողջ հանրապետությունում։

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա առիթով։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առջեւ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է