Ամերիկացի բասկետբոլիստ 41-ամյա Կոբի Բրայանտը զոհվել է մասնավոր ուղղաթիռի (Sikorsky S-76) կործանման հետեւանքով, – հաղորդում է TMZ-ն։ Նշվում է, որ Բրայանտին պատկանած ուղղաթիռում օդաչուից բացի եղել է չորս ուղեւոր։
Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հնգակի չեմպիոն է։ Կարիերայի ամբողջ ընթացքում՝ 1996-ից հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերսում»։
ԱՄՆ-ի հավաքականում կազմում դարձել է 2008թ․ Պեկինի եւ 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն։