ԱՄԷ-ն առաջին անգամ հարձակվել է Իրանի աղազրկման գործարանին՝ ի պատասխան շարունակվող հրթիռային հարձակումների, գրում է իսրայելական Ynet պարբերականը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Իսրայելը կարծում է, որ սա առայժմ միայն ազդանշան է Իրանին: Այնուամենայնիվ, եթե իրանական հարձակումները սրվեն, կա իրական հնարավորություն, որ ԱՄԷ-ն միանա արշավին, թեև սահմանափակ չափով:
Պատերազմի սկզբից ի վեր Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Պարսից ծոցի երկրների, այդ թվում՝ Միացյալ Արաբական Էմիրությունների վրա:














