Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ երկիրը Իրան է ուղարկել մարդասիրական օգնություն։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահի հանձնարարականի համաձայն՝ Իրան է տեղափոխվում մոտ 30 տոննա սնունդ։
«Մարդասիրական օգնությունը ներառում է ալյուր, բրինձ, շաքար, թեյ և դեղորայք։ Տրանսպորտային միջոցներն արդեն ճանապարհին են»,- ասել է նա։













