Լրահոս 24/7
10.03.2026

ՀՀ կառավարությունը որդեգրել է միջուկային էներգիան որպես էներգետիկ անվտանգության էական գործոն պահպանելու քաղաքականություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունը որդեգրել է միջուկային էներգիան որպես էներգետիկ անվտանգության էական գործոն պահպանելու քաղաքականություն․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին։ Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

Գագաթնաժողովին մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Սլովակիայի, Խորվաթիայի վարչապետները և մի շարք այլ պետությունների կառավարությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։

Գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարահանման արարողությանը հաջորդել է միջոցառման բացման արարողությունը։ 

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ֆրանսիայի նախագահին՝ այս կարևոր միջոցառմանը հրավիրելու և ջերմորեն հյուրընկալելու համար, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ սերտ համագործակցության համար։

2024 թվականին Բրյուսելում կայացած առաջին հաջող գագաթնաժողովից հետո մենք վստահ ենք, որ Փարիզում անցկացվող այս երկրորդ գագաթնաժողովը կխթանի համագործակցությունն այն երկրների միջև, որոնք որոշել են զարգացնել քաղաքացիական միջուկային հզորությունները և կխթանի իրական լուծումները՝ ապաածխածնացման և էներգետիկ ինքնիշխանության ընդհանուր նպատակների առաջխաղացման համար։

Այս նպատակները, զուգորդված համաշխարհային էներգիայի աճող պահանջարկի հետ, հանգեցրել են միջուկային էներգիայի մրցունակության վերանայման, և շատ երկրներ այժմ գիտակցում են, որ միջուկային էներգիան՝ որպես կարգավորվող, ցածր ածխածնային էներգիայի աղբյուր, կարող է լավ համագործակցել վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ, այլ ոչ թե մրցակցել դրանց հետ։

Այս համոզմամբ առաջնորդվելով՝ Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որը COP28-ում լիովին աջակցեց մինչև 2050 թվականը միջուկային էներգիայի եռապատկման հռչակագրին, և մենք ողջունում ենք Փարիզի համաձայնագրի նպատակների ուղղությամբ առաջընթացը գնահատող Առաջին գլոբալ գնահատումը։ Հայաստանի Կառավարությունը նաև որդեգրել է միջուկային էներգիան որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության էական գործոն և որպես էլեկտրաէներգիայի մատակարարման հիմնական բաղադրիչ պահպանելու քաղաքականություն։

Տիկնայք և պարոնայք,

Այսօր․ անվտանգության տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, գործող միջուկային ռեակտորների կյանքի երկարաձգումն ապահովում է զրոյական արտանետումների հասնելու ժամանակին և ծախսարդյունավետ ուղի։ Այս համատեքստում, Հայաստանը, ինչպես այստեղ ներկայացված շատ երկրներ, մեկնարկել է Հայկական Ատոմային Էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման կյանքի մինչև 2036 թվականը երկարաձգման ծրագիր։ Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող և անվտանգ անցման համար։

Այս նպատակով՝ մեր ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա, մասնավորապես, փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում։ Աճող պահանջարկը խրախուսում է առաջատար ընկերություններին մշակել ավելի անվտանգ և ավելի ճկուն լուծումներ՝ ավելի կարճ շինարարական ժամկետներով և ընդլայնման ենթակա հզորությամբ, որոնք կարող են ավելի լավ համապատասխանել ազգային էլեկտրացանցերի կարիքներին։

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։ Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ և միջուկային անվտանգության, պաշտպանվածության և չտարածման բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությամբ։

Գերազանցություններ,

Մինչև 2050 թվականը միջուկային էներգիայի զարգացման ճանապարհին որակավորված աշխատուժը կլինի միջուկային ոլորտի հիմքը՝ նախագծումից և կառուցումից մինչև անվտանգ շահագործում, պահպանում և, ի վերջո, շահագործումից հանում։ Ուսուցման և կրթական ծրագրերի իրականացումը կարևոր է անհրաժեշտ աշխատուժի առկայությունն ապահովելու համար։ Այս առումով, Հայաստանը բարձր է գնահատում միջազգային համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով։

Ուրախ եմ նշել, որ այս ջանքերի և հայ մասնագետների նվիրվածության շնորհիվ Հայկական Ատոմային էլեկտրակայանի շահագործման ողջ ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպ տեղի չի ունեցել։

Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել ռադիոակտիվ թափոնների և օգտագործված միջուկային վառելիքի անվտանգ կառավարման կարևորությունը, որը չափազանց կարևոր է ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների համար։ Մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունը պետք է լինի մեր գլխավոր սկզբունքը։

Մենք վստահ ենք, որ այս գագաթնաժողովը կնպաստի երկրների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների և ոլորտի միջև նախաձեռնությունների և գործընկերությունների զարգացմանը։ Մաղթում եմ բոլոր մասնակիցներին արդյունավետ և հաջող աշխատանք։

Շնորհակալություն»։

Լրահոս
Իմ տղան պատերազմ անցած է, վարժական հավաքից չի խուսափի, մի' կասկածեք. Անդրանիկ Քոչարյան
15:26
Իմ տղան պատերազմ անցած է, վարժական հավաքից չի խուսափի, մի’ կասկածեք. Անդրանիկ Քոչարյան
Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել
15:11
Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում
14:57
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
14:32
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Ալեն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ԱԺ նախագահն է, որը պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով. Կոնջորյան
14:11
Ալեն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ԱԺ նախագահն է, որը պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով. Կոնջորյան
Պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյան
13:52
Պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյան
Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները.  Ծառուկյան
13:25
Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները. Ծառուկյան
ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկում ցորենի հերթական խմբաքանակը
13:05
ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկում ցորենի հերթական խմբաքանակը
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել. Ռուբինյան
12:21
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել. Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
11:59
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իրանը համաձայնել է այն ամենին, ինչ մեզ պետք է․ Թրամփ
11:36
Իրանը համաձայնել է այն ամենին, ինչ մեզ պետք է․ Թրամփ
Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար
11:23
Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար
Վարչապետը ժամանել է Թեհրան
11:02
Վարչապետը ժամանել է Թեհրան
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
10:59
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Ալեն Ռոբերտովիչ, ընդհանրապես արդար չի այս ամենը, տեղս չեմ գտնում. Նարեկ Կարապետյան
16:55
Ալեն Ռոբերտովիչ, ընդհանրապես արդար չի այս ամենը, տեղս չեմ գտնում. Նարեկ Կարապետյան