Եվրոպական Խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ Եվրոպան Հայաստանին նայելիս ընկեր է տեսնում։
«Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել: Շնորհակալ եմ, որ օգնել եք Եվրոպայի քաղաքացիների տարհանմանը»,- ասել է Մեցոլան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ։













