Հայ–վրացական սահմանին մոտ` Այրումում, հայկական և վրացական էներգահամակարգերի միացման համար Վերականգնման վարկերի բանկը Հայաստանին կտա 15 մլն եվրոյի դրամաշնորհ։
Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ԵՄ ՀՆՀ-ի II Փուլ» դրամաշնորհային համաձայնագրի կնքումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ Այրումում կտեղակայվի 500/400/220 կՎտ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայան (վերջնական հզորությունը` 1050 ՄՎտ):













