Լրահոս 24/7
13.03.2026

Շվեյցարիայում բացվել է ՀՀ դեսպանությունը

Շվեյցարիայում բացվել է ՀՀ դեսպանությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Շվեյցարիա աշխատանքային այցի շրջանակներում մարտի 12-ին տեղի է ունեցել Բեռնում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը:

Բեռնի սրտում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական հատվածում գտնվող դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու հանդիսավոր արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը հանդես են եկել ողջույնի և շնորհավորական խոսքով։

Նախարար Միրզոյանն ընդգծել է. «Մինչ Ժնևում մեր ավանդական ներկայության շնորհիվ մենք արդեն ձևավորվել ենք ամուր քաղաքական երկխոսություն, երկկողմ դեսպանության տեղափոխումը Շվեյցարիայի մայրաքաղաք կարևոր քայլ է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և խորհրդանշում է մեր համատեղ հանձնառությունը՝ շարունակաբար ամրապնդելու բարեկամությունն ու համագործակցությունը մեր երկու երկրների միջև»:

Շվեյցարիայի ԱԳ նախարար Կասիսն ընդգծել է. «Դաշնային մայրաքաղաքում ներկայությունը հնարավորություն կտա առավել սերտ համագործակցություն զարգացնել մեր հաստատությունների միջև և էլ ավելի ամրապնդել հարաբերությունները մեր երկու երկրների միջև»:

Ստորև ներկայացնում ենք նախարար Արարատ Միրզոյանի խոսքը։

«Հարգելի՛ արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, հարգելի՛ Իգնասիո,

Ձերդ գերազանցություններ,
Հարգելի՛ հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Այսօր մենք հավաքվել ենք Բեռնում՝ նշելու Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը Շվեյցարիայի Համադաշնությունում։ Մինչ Ժնևում մեր ավանդական ներկայության շնորհիվ մենք արդեն ձևավորվել ենք ամուր քաղաքական երկխոսություն, երկկողմ դեսպանության տեղափոխումը Շվեյցարիայի մայրաքաղաք կարևոր քայլ է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և խորհրդանշում է մեր համատեղ հանձնառությունը՝ շարունակաբար ամրապնդելու բարեկամությունն ու համագործակցությունը մեր երկու երկրների միջև։

Այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան՝ միաժամանակ ծառայելով որպես կամուրջ՝ առավել ամուր կապելով մեր կառավարությունները, մեր հաստատությունները, գործարար համայնքները և, ամենակարևորը, մեր ժողովուրդներին։

Բայց թույլ տվեք նախևառաջ իմ խորին երախտագիտությունը հայտնել շվեյցարական իշխանություններին՝ ցուցաբերած աջակցության համար, և հատկապես Ձեզ, պարոն նախարար, Ձեր անձնական ներգրավվածության, էմոցիաների և այսօր այստեղ մեզ հետ լինելու համար, ինչն այս արարողությանը հաղորդում է առանձնահատուկ նշանակություն։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այսօր այստեղ ներկա բոլոր հյուրերին՝ Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչներին, դիվանագիտական կորպուսի անդամներին, մեր գործընկերներին և բարեկամներին՝ այս կարևոր օրը մեզ հետ միասին նշելու համար։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին՝ Հայաստանի անկախության ձեռք բերումից կարճ ժամանակ անց։ Անցած երեք տասնամյակների ընթացքում մեր գործընկերությունը հետևողականորեն զարգացել է քաղաքական, տնտեսական, հումանիտար և մշակութային ոլորտներում։ Մեր քաղաքական երկխոսությունն ամրապնդվել է բազմաթիվ փոխադարձ այցելությունների և մեր երկրների բարձրագույն ղեկավարության միջև կայացած հանդիպումների շնորհիվ։ Առավել լայն ոլորտային սերտ համագործակցությունը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև ակտիվ միջխորհրդարանական փոխգործակցությունը, այդ թվում՝ խորհրդարանական բարեկամական խմբերի շրջանակներում, ևս ավելի են ամրապնդել Հայաստանի և Շվեյցարիայի միջև կապերը։

Այսօր մեր երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ։ Մենք տեսնում ենք համագործակցության հետագա ընդլայնման զգալի ներուժ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նորարարությունը, բարձր տեխնոլոգիաները, կրթությունը, կայուն զարգացումը և առևտուրը։ Գիտության, ճարտարագիտության և ֆինանսների ոլորտներում Շվեյցարիայի ձեռքբերումներն ու առաջատար դիրքը, համադրված Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական հատվածի և դինամիկ մարդկային ներուժի հետ, ստեղծում են փոխշահավետ համագործակցության նոր և խոստումնալից հնարավորություններ։

Հայաստանը հանձնառու է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, խթանել տնտեսական զարգացումը և նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Կարծում եմ, որ սա նաև մեր երկու երկրների ընդհանուր տեսլականն է՝ հիմնված պատմական զարգացումների, մեր ընդհանուր արժեքների և, գուցե ամենակարևորը՝ մեր քաղաքացիների բարեկեցիկ ապագային միտված մոտեցման վրա: Ավելորդ է նշել, որ բազմաթիվ բարդ մարտահրավերների առջև կանգնած աշխարհում համախոհ գործընկերների հետ ավելի սերտ համագործակցությունը դարձել է առավել կարևոր, քան երբևէ:

Տիկնայք և պարոնայք,

Եվ թույլ տվեք ավարտել ավելի անձնական և շատ պարզ մի նկատառումով. մոտ երկու շաբաթ առաջ ես այստեղ էի, և ամեն անգամ, երբ վերադառնում եմ Շվեյցարիա, այն ինձ ավելի շատ է տուն հիշեցնում, քան տարվա ընթացքում մեր այցելած որևէ այլ վայր: Պատճառն ակնհայտ է. դրանք ոչ թե այն գործոններն են, որոնց մասին ես խոսեցի, այլ հիասքանչ լեռնային տեսարանն ու բնությունը, որոնք շատ նման են Հայաստանին, ինչպես նաև ավանդույթների նկատմամբ հարգանքը:

Մարդկային ներուժի կարևորությունն ընդգծելով՝ կցանկանայինք նաև առանձնահատուկ հարգանքի տուրք մատուցել Շառլ Ազնավուրին, ով, ներկայացնելով մեր երկիրն այստեղ, մի երկրում, որը նույնպես նրան հարազատ և մտերիմ էր, արժանապատվությամբ ու մարդասիրությամբ մարմնավորում էր Հայաստանի և Շվեյցարիայի միջև կենդանի կապը:

Եվս մեկ անգամ իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում մեր շվեյցարացի գործընկերներին՝ բարեկամության և համագործակցության համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս օրվա կայացման գործում:

Շնորհակալություն»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է