Ընդդիմության հաղթանակի պարագայում ՀՀ-ում տեղի կունենա կապիտալ վերանորոգում։ Այս մասին իր ուղերձում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որի տեքստը ՀԱԿ 5-րդ համագումարի ընթացքում ընթերցեց կուսակցության վարչության անդամ Ավետիս Ավագյանը։
«Իմ նախազգացումով, առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում, հիրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում»,- ասել է նախագահը։












